«Ինքնագնահատականը պիտի լինի փոփոխվող». Մեկնաբանում է հոգեբանը«Եթե ես չեմ շպարվում, գեղեցիկ ու կոկիկ չեմ հագնվում, ինձ մոտ անվստահություն է տիրում: Ինձ թվում է՝ մյուսներն ինձնից որևէ առավելություն ունեն: Այդ իսկ պատճառով քննությունների ընթացքում միշտ հաճախում եմ գեղեցկության սրահ, որպեսզի ինձ լիարժեք զգամ, որ հանկարծ գրավորներս կամ հատկապես բանավորներս չտուժեն»,-խոստովանում է 20-ամյա Սոնան: Սա խոսում է անձի ինքնագնահատականի մասին, որն անընդհատ փոփոխվում է: Ըստ հոգեբան Աննա Վարդանյանի՝ կանանց դեպքում ցածր ինքնագնահատականը հիմնականում պայմանավորված է արտաքինի և կարիերայի հետ կապված խնդիրների հետ: Ամենատարածված արտահայտություններից են «Ես գեղեցիկ չեմ», «Տեսքս վատն է», «Ես հիմար եմ» և այլն: Տիկին Վարդանյանի խոսքով՝ ինքնագնահատականի վրա կարող են ազդել աշխատանքային խնդիրները, ամուսնալուծությունները, անպատասխան սերը և այլն: Վերջինիս վերաբերյալ հոգեբանն ասում է . «Դա այն պատճառով է, որ շատերին թվում է՝ արժանի չեն երջանիկ սիրո: Նրանք սովորաբար խուսափում են հարաբերություններից, երբեմն հենց այդպիսի մարդիկ էլ մեխանիկորեն ընտրում են այնպիսի մեկին, ով անհասանելի է… Ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ սիրային հարաբերություններում հաճախ աչքի են ընկնում են իրենց զսպվածությամբ ու սառնությամբ»: Աննա Վարդանյանը մեջբերում է ամերիկացի հոգեբան Ռոջերսի խոսքը, ով «ես» -ի ձևավորման մեջ կարևորում էր անձի ինքնագնահատականը. դրանում արտահայտվում են անձի ինքնությունն ու էությունը: Ռոջերսը պնդում էր՝ ինքնագնահատականը պետք է լինի ոչ միայն ադեկվատ, այլև փոփոխվող՝ կապված ստեղծված իրավիճակից: Ռոջերսը կարևորում էր ներկայի դերը: Ըստ նրա՝ մարդիկ պետք է սովորեն ապրել ներկայով, գիտակցեն և գնահատեն իրենց կյանքի ամեն րոպն և միայն այդ դեպքում լիարժեքորեն կապրեն ու կկարողանան խոսել անձի լրիվ իրականցման կամ անձի լրիվ ֆունկցիոնավորման մասին: «Մարդիկ սովորաբար իրենց ողջ հույսերն ու երազները կապում են ապագայի հետ, բայց չպետք է անտեսել ներկան, մարդիկ պիտի գիտակցեն նաև իրականության և անիրականության տարբերությունը, որը հաճախ դառնում է ցածր ինքնագնահատականի պատճառ»,-ասում է Աննա Վարդանյանը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել