Թուրքիայում ԱՄՆ դեսպանն Ախթամար և Սուրբ Խաչ է այցելելԹուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն կնոջ հետ այցելել է Վանա լճում գտնվող Ախթամար կղզի և հիացել հայկական Սուրբ Խաչ եկեղեցիով, հայտնում է CNNturk հեռուստաալիքը:

ԱՄՆ դեսպանը Աղթամար այցից հետո լրագրողների հետ կիսվել է տպավորություններով և ընդգծել, որ վերականգնման արդյունքում եկեղեցին ավելի է գեղեցկացել, քան 33 տարի առաջ էր, երբ առաջին անգամ ինքը տեսավ այն: Դիվանագետը հայտարարել է, որ զարմացած է մնացել, երբ Ախթամարում հանդիպել է Բոստոնից ժամանած զբոսաշրջիկների:

Ֆրենսիս Ռիկարդոնեն ասել է, որ Թուրքիայում քրդական հարցի կարգավորումն ընթացքի մեջ է: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նա հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացը ևս առաջ է շարժվում: «Երկու գործընթացների արդյունքններն արդեն տեսանելի են: Անցած տարվա համեմատ Ախթամար 4 անգամ ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելել: Վանի պատմությունը կրոնի և բնության առումով կարևոր դեր է խաղում զբոսաշրջության հարցում: Միևնույն ժամանակ այն շատ կարևոր է հայերի և ամերիկացիների համար: Նրանք, ովքեր ցանկանում են այցելել Վան, թող առանց հապաղելու գան»,- ասել է Ֆրենսիս Ռիկարդոնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել