Արդեն իսկ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն իրեն, ոչ ավել, ոչ պակաս, արդեն ՍԴ նախագահ է հռչակել։ Վահե Գրիգորյանին թվում է, թե ինքը հայաստանյան իրավական դաշտի «մագնետարն» է։

Սա խոսում է իշխանության տարբեր օղակներում հայտնված մարդկանց գոռոզամտության մասին։ Իշխանությունների ինքնավստահությունն ու մեծամտությունը այնտեղ է հասնում, որ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե կառավարությունը գործում է փայլուն, և իրենց տված բոլոր խոստումները 100 տոկոսով կատարել են։

Կամաց-կամաց իշխանությունները կտրվում են իրականությունից։ Խելոքները սովորում են սեփական սխալների վրա, իսկ ավելի իմաստունները՝ ուրիշների սխալների վրա, սակայն մեր իշխանություններ չեն ցանկանում սովորել ոչ միայն սեփական սխալների վրա, այլև ավելի վատ ձևով կրկնում են նախկինների սխալները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել