Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է Եվրոպայի լիգայի վիճակահանության արդյունքները:

- Առայժմ մրցակցի մասին որևէ բան հայտնել չեմ կարող: Տեղյակ ենք, որ «Տետեքսը» Եվրոպա լիգայի մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել՝ նվաճելով Մակեդոնիայի գավաթը: Միևնույն ժամանակ լքել է Մակեդոնիայի առաջնության ուժեղագույնների խումբը: Բայց դա ոչինչ չի նշանակում:

«Փյունիկը» պետք է կարողանա ցուցադրել իր խաղը և փորձել հասնել հաջողության: Այս պահից կուսումնասիրենք մրցակցին, քանի որ մեր ձեռքի տակ արդեն կա Մակեդոնիայի գավաթի եզրափակիչ հանդիպման տեսագրությունը, որից հետո կսկսենք նախապատրաստվել հանդիպմանը: Կարծում եմ, որ մեզ դժվարին հանդիպումներ են սպասվում,- նշել է Նազարյանը:

Հիշեցնենք, որ «Փյունիկին» բաժին է ընկել մակդոնական «Տետեքսը», իսկ հանդիպումները կկայանան հուլիսի 4-ին ու 11-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել