Երգչուհի, այժմ նաև հագուստի մոդելավորող Անահիտ Սիմոնյանը երեկ նշել է իր տարեդարձը: Երգչուհու օրը շատ ուրախ է սկսվել, շնորհավորանքներ ստացել է դեռ գիշերվանից, իսկ երեկոյան երևանյան ռեստորաններից մեկում հարազատների հետ միասին նշել է ծննդյան օրը: Շնորհավորանքների շարքում նաև երկրպագուներն ու գործընկերներն են եղել: ArmStar.am-ի հետ զրույցում Անահիտը պատմեց. «Ինձ առաջինն ամուսինս ու որդիս են շնորհավորել»: Երգիչ Հայկոն կնոջը երկու նվեր է նվիրել. «Հայկոն ինձ նվիրել է իր ճաշակով զգեստ, որը կրել եմ երեկ, քանի որ շատ եմ հավանել»,-նշեց Անահիտը: Երգչուհին հաճախ է իր ծննդյան օրերին իրեն երես տալիս նվերներով, սակայն այս տարի ժամանակի սղության պատճառով չի հասցրել:
Շարունակությունը՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armstar.am/am/today/?n=1631
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել