Բոլոր սկանդալային իրադարձությունները` կապված վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ, դեռևս չեն ստիպել նրան հրաժարականի դիմում ներկայացնել: Սակայն պարզից էլ պարզ է, որ եթե վարչապետը այդ քայլին չգնա, ստացվում է, որ նա ևս լրացնում է քրեաօլիգարխիկ համակարգի շարքերը, քանզի անպատժելիության գործոնը այս պարագայում ավելի քան ակնհայտ է դառնում: Առանց այդ էլ վարչապետի անվան շուրջ ծավալված խոսակցությունները, որ նա ոչ այդքան լավ է կատարում իր առաջ դրված պարտականությունները, վերջին շրջանում դրան գումարվեցին նաև օֆշորային պատմությունը և վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից արված հայտարարությունը: Այս ամենը գնալով հասունացրեց և ավելի պահանջված դարձրեց վարչապետի հրաժարականը, քանզի նման կառավարության ղեկավար, ապագայի և երկրի զարգացման հետագա գործընթացում պատկերացնելն անտրամաբանական է և ոչ ցանկալի:
Այս պարագայում Տիգրան Սարգսյանի հայրենանվեր գործը կլինի այն, որ նա մինչ հրաժարականը «ջրի երես» հանի, իր սահմանադրական լիազորությունները կիրառելով, բոլոր այն սխեմաները, որոնք սնուցում են հայկական քրեաօլիգարխիային ու նրա ձևավորած «ինստիտուտները»՝ սկսած հարկային-մաքսային ու բիզնես արտոնություններից, վերջացրած տեղեկատվական համակարգերով: Այս քայլով վարչապետը կկարողանա բացահայտել պետական բյուջեին հասցված վնասները, ստվերային շրջանառությունները տասնամյակների կտրվածքով: Այս քայլից հետո նա պետք է հետամուտ լինի, որ իրավապահները հարցի լուծումը հասցնեն տրամաբանական ավարտին, և դրանից հետո բյուջե կվերադարձվեն հսկայական գումարներ: 
Հրաժարականից առաջ նա կարող է այս քայլով իրապես նպաստել երկրի բարգավաճմանը` իր սահ
մանադրական լիազորություններից օգտվելով: Նա պարտավոր է այս քայլին դիմել հրաժարականից առաջ, քանզի հանրության առաջ ունի պարտավորվածություն:

Հ.Գ. Տիգրան Սարգսյան, եթե ուզում եք Ձեր անունը լավով հիշի հայ ժողովուրդը, և եթե ուզում եք սեփական խղճի հանգստության համար ինչ-որ քայլ անել, ապա հետևեք այս խորհրդին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել