Սեռական էներգիան մեր աշխարհի ամենահզոր էներգիան է, որը մարդուն տրված է սանձելու պայմանով: Այն գործիք է հանդիսանում ամեն ինչի ստեղծման համար` գեղեցիկ, թե տգեղ: Այն կարելի է համեմատել ատոմային էներգիայի հետ. դրանով կարող ենք լիցքավորել էլեկտրակայանները և լույս ու ջերմություն տալ մարդկանց, սակայն կարող ենք լիցքավորել նաև ատոմային ռումբը և ոչնչացնել բազմաթիվ մարդկանց: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ով և ինչպես է օգտագործում ատոմային էներգիան: Նույնը նաև սեռական էներգիայի դեպքում է. ամեն ինչ կախված է այն բանից, թե ով և ինչ նպատակով է այն իր մեջ գրգռում, առաջացնում: Եթե մարդը դա անում է վեհ և իսկական սիրո ազդեցության տակ, ապա էներգիան վեր է խոյանում, հասնում է աստվածային մակարդակի (քանի որ սերն աստվածային բաղադրիչ է), հագենում աստվածային էներգիայով և նորից վերադառնում է իր ստեղծողների մոտ` նրանց բազմակի անգամ ավելի լավը դարձնելով: Այդ իսկ պատճառով իսկական սիրով իրար սիրող մարդիկ նույնիսկ արտաքնապես դառնում են ավելի գեղեցիկ, քան մինչ միմյանց հանդիպելն էին: Այդպիսի համահունչ, հաճելի ու գեղեցիկ զույգից կազմված ընտանիքում ծնվում են գեղեցիկ ու առողջ երեխաներ: Այդ ընտանիքում առկա է ջերմություն ու հանգստություն: Բոլորովին այլ է պատկերը, երբ մարդիկ սեռական հարաբերության մեջ են մտնում որևէ ուրիշ «առիթով»: Այս դեպքում` սիրո բացակայության պայմաններում, վերոնշյալ էներգիան ոչ մի տեղ չի խոյանում, այլ մնում է իր ստեղծողների մոտ` բազմակի անգամ ավելացնելով այն զգացումներն ու հույզերը, որոնք այդ պահին առկա են մարդու մոտ. իսկ այդ պահին, որպես կանոն, առկա են շնություն, կիրք, խանդ, նախանձ, նյարդային լարված վիճակ: Բացասական այդ զգացումները սկսում են քայքայել մարդուն... Այժմյան զանգվածային տեղեկատվության բոլոր միջոցները տարածում են միևնույն տեղեկատվությունը. այն է` սեռական հարաբերությունն առանց սիրո նորմալ երևույթ է, զբաղվեք երբ, ինչքան և ում հետ ուզում եք.. Ոչ մի տեղ խոսք չի գնում այդ երևույթի քայքայիչ ազդեցության մասին: Իսկ ովքե՞ր են այդ տեղեկատվությունն առաջինն ընկալողներն ու դրա ազդեցության տակ ընկնողները: Իհարկե դեռահասները և երիտասարդները: Հենց այդ տարիքում են սկսում արթնանալ այն բոլոր զգացմունքներն ու հույզերը (և՛ լավ, և՛ վատ), որոնք մարդուն տրված են ամբողջ կյանքի համար: Դեռահասները դառնում են անկառավարելի, քանի որ նրանք սկսում են աշխարհին նայել հույզերի պրիզմայի միջով: Բնականաբար, այդ պրիզմայում գերիշխողը սեռական հույզերն են և էներգիան, ու եթե այդ տարիքում դեռահասի ուշադրությունը հրավիրվի սեռական հարաբերության վրա, ապա նա անպայման կսկսի հետաքրքրվել դրանով, և չի բացառվում, որ ցանկանա նաև փորձել: Իսկ այդ տարիքում սեռական հարաբերությունը միանշանակ առանց սիրո է. սեր հասկացությունն այդ ժամանակ նրա մոտ նոր է սկսում ձևավորվել և վերջնական ձևավորմանն է հասնում միայն 25-28 տարեկանում` դառնալով գիտակից ու կայուն զգացմունք: Երիտասարդության շրջանում (21-28) հույզերը սկսում են հանդարտվել` իրենց տեղը զիջելով մտքերին: Այդ պատճառով մարդն ունակ է կառավարել սեռական էներգիան 28-30 տարեկանից (տղամարդիկ` 33) ոչ շուտ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել