Ամերիկացի լարախաղաց Նիկ Վալենդան Մեծ կիրճն (Արիզոնա) անցել է առանց ապահովագրության: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Վալենդան 427 մետր հեռավորությունը հաղթահարել է 23 րոպեում՝ անցնելով 5 սմ հաստությամբ պողպատե ճոպանի վրայով: Նա դարձել է Մեծ կիրճը ճոպանով հատած առաջին մարդը պատմության մեջ:
Լարախաղացն այդ փորձությանը նախապատրաստվել էր 4 տարի: Վերջին ամիսներին նա մարզվել է Ֆլորիդայում: Նա քայլել է 300 մետրանոց պարանի վրայով, որի շուրջբոլորը դրված են եղել հատուկ օդափոխիչներ՝ ապահովելով 80 կմ/ժամ արագությամբ քամի:
Վալենդան լարախաղացների հայտնի ընտանիքի անդամ է: Նրա պապը մահացել է Պուերտո Ռիկոյում 73 տարեկանում՝ փորձելով անցնել երկու բարձր շենքի միջև կապված պարանի վրայով: Ավելի ուշ դա իրականացրել է Վալենդան՝ մայրիկի հետ:
Նշենք, որ նրա հայտնի նվաճումներից մեկը, որով արժանացել է «լարախաղացների թագավոր» կոչմանը, անցումն է Նիագարայի ջրվեժի վերևով (2012-ի հունիս): 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել