images (1)Ոստիկանության Երեւանի քաղաքի վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն՝ Ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանի նկատմամբ: ԱԺ-ում պատգամավորներ Վարդան Այվազյանի, Արամ Մանուկյանի եւ լրագրողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Մովսիսյանը գրառում էր կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում` նշելով, որ «Լրագրությունը պոռնկություն է»: 
Պարզվում է, որ Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը շատ ակտիվ ֆեյսբուքյան կյանք է վարում եւ հաճախ նաեւ քաղաքական բնույթի ստատուսներ է գրում: Հաճախ դրանցում վիրավորում է քաղաքացիական ակտիվիստներին կամ ընդդիմադիր քաղաքական գործիչներին: Երեւի իր կամքն է, թե ինչ կգրի ֆեյսբուքյան էջում, բայց կա մի բայց. նա ոստիկան է, հասարակական կարգ է պահպանում եւ չի թաքցնում իր ատելությունն ու հեգնանքը այն մարդկանց նկատմամբ, ում հետ հարաբերվում է ծառայողական պարտականությունները կատարելիս: Ներկայացնում ենք Կարեն Մովսիսյանի մի քանի գրառումներ, որպեսզի ամեն մեկը յուրովի պատկերացում կազմի՝ ով է Մովսիսյանը, ինչպիսի ոստիկան է, եւ արդյոք մենք կուզենայինք, որ նա լիներ ոստիկանի նկատմամբ վերաբերմունքի ձեւավորողը, նրան փորձեին ընդօրինակել այն երեխաները, որոնց երազանքը, որքան էլ զարմանալի է, ոստիկան դառնալն է:

Լուսանկերներն ավելացրել եմ ինքս, առաջնորդվելով փոխգնդապետ Մովսիսյանի գրառման թեմայով:


images«ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊՈՒՏԻՆԸ ԲԱԺԱՆՎԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԿՆՈՋԻՑ... 
Ես, նույնիսկ, ուրիշի կնոջից չեմ կարողանում բաժանվել.....

IMG_6316 - копия

«Իմ կարծիքով` ամենաէժան կամ տխմար քաղաքական ընդդիմադիր գործիչը կամ էլ քաղաքացիական ակտիվիստը գազի գնի բարձրացման համար ակցիա կկազմակերպի»:


IMG_6975 - копия«Արքայազն Չարլզին շատ ցինիկ ժեստերով դիմավորեցին մեր բնապահպանակները, բայց ես դրա մեջ խորհուրդ եմ տեսնում: Պատկերացնում եմ, որ եթե այդ ցինիզմը չլիներ, ապա արքայի որդին կմտածեր, թե Հայաստանում բացարձակ վախի մթնոլորտ է տիրում, ու ոչ ոք չի կարողանում որևէ ակցիա կազմակերպել: Դե արի արքայի տղային բացատրի, որ և՛ ընդդիմությունն է իրեն սպառել, և՛ ժողովուրդն է զուսպ ու իմաստուն...»:

IMG_4421 - копия«Այսօր կառավարության դիմաց կազմակերպած անկազմակերպ բողոքի ակցիային ինչպես միշտ մասնակցում էին ակցիա փչացնող Վարդգես Պարկովիի Գասպարը և բողոքի գիրք կուլ տված, սադրիչագետ Կարեն Հարությունյանը)))»:

IMG_4303 - копия«Այս Եղիան ինչքան ա սիրում ոստիկանների ունքերից կախվել: Ասա` արա այ սիրիացի, հայրենիքդ պատերազմի մեջ թողել, էկել ես, գազի գների հետ կապված գազ ես տալիս, որ ի՞նչ Գրանդ Քենդի անես»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել