Կիրակի օրով մի լուրջ բան գրեմ: ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի մերձեցման նպատակը, ըստ քաղաքագիտական վերլուծության, քրեաօլիգարխիկ համակարգի բուրգից ինչ-որ մաս պոկելն էր և դրանով բուրգը թուլացնելը: Բայց եթե բուրգի հիմքը ամուր է, ապա ինչ մաս էլ պոկվի, բուրգը կմնա կայուն: Իսկ բուրգի հիմքը, դժբախտաբար, կայուն է, համենայն դեպս, 2008-ի մարտի 1-ին Երևանի Կենտրոնում ՆԶ ու ԶՈՒ ջոկատների հետ մեկտեղ տեր ու տնօրինություն անող զինված բանդաների գոյությունը դա է ապացուցում: Սակայն քաղաքագիտական վերլուծությունը, անկախ իր առջև դրված նպատակից, բերեց լրիվ այլ արդյունքի: ՀՀ ԱԺ-ում, համարյա թե ինչ հարց էլ քննարկվի, համարյա թե կիսով չափ ընդդիմադիր քննարկում ու քվեարկում է արձանագրվում: ՀԱԿ-ի տեսակետից` «տեսեք-տեսեք, թե ինչ...» այդ երևույթն իրականում հենց գործող իշխանության օգտին է խոսում միջազգային հարթությունում «մեր երկիրը թևակոխել է դեմոկրատիայի փուլը, և դրա վկայությունը հենց պառլամենտի նման պատկերն է» ասույթին համապատասխան: Այսպիսի զարմանալի երևույթ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել