Կոչ հայկական հեռուստաընկերություններին: Kentron TV Shant TV Network Armenia TVYerkir Media և այլ հեռուստաընկերություններ: 
Հարգելի հեռուստաընկերություններ, ցավոք սրտի, այսօր Հայաստանում շատ արագ տեմպերով ավելանում է հիվանդ երեխաների քանակը, որոշ երեխաների համար դրամահավաքներ են իրականացվում սոցիալական ցանցերում, իսկ շատերի ծնողները, այդ մեթոդին անտեղյակ, չեն էլ իմանում ում դիմել: Մեր հեռուստաընկերությունները շատ հաճախ գնում են արտասահմանյան հեռուստաընկերությունների նախագծերի արտոնություններ և դրանք իրագործում Հայաստանում: Առաջարկում եմ այս անգամ ևս որպես օրինակ կիրառել Первый канал/Channel One Russia Подари Жизнь նախագիծը, որի շրջանակներում երեկոյան նորությունների ժամանակ պոպուլյար հաղորդումների ժամանակ կոչ է արվում մեկ սմս-ի միջոցով փրկել կոնկրետ երեխայի կյանքը: ՍՄՍ ուղարկվում է կոնկրետ հեռախոսահամարի, գումարը փոխանցվում է կոնկրետ երեխայի: Կարծում եմ` նման տարբերակով հիվանդ երեխաներին կարող են օգնել բոլոր այն հայաստանցիները, ովքեր չեն տիրապետում սոցցանցերին: 
Հ.Գ. Եկեք միավորվենք այդ հրաշալի գործում, չնայած այն ոչշահութաբեր է, սակայն եթե այն հնարավորություն տա փրկել գոնե մեկ երեխայի կյանք, ապա ի՞նչ շահույթի մասին է խոսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել