Քաղաքական դաշտում էս 5 տարիների ընթացքում երկու միտք եմ միշտ լսել, ու էդ մտքերը ինձ միշտ պրիմիտիվ են թվացել, որովհետև ինձ համար էդ մտքերը զուտ առերևույթ կարծիք կամելու հետևանք են եղել.... Ու հանկարծ էս նույն մտքերը բառացիորեն լսում ես Նիկոլ Փաշինյանից...

1. 1. Եթե ընդդիմությունը այս 20 տարիների ընթացքում արդյունքի չի հասնում, ապա ընդդիմությունը բարոյական տեսակետից մեղավոր ա այդ հարցում: Եթե ընդդիմությունը վստահ չի իր հաղթանակի վրա, ապա ավելի լավ ա ոչ մի բան էլ չձեռնարկի:

2. Մարդիկ իրականում չեն ծախվում 5000 դրամով: Միգուցե նրանք ավելի արժեքավոր այլընտրանք չեն տեսնում, քան 5000 դրամը:

Ու իրոք, առերևույթ էս մտքերը ճիշտ են թվում, բայց ...

1. Ո՞նց կարելի ա խոսել 2008-ի ընդդիմության բարոյական պատասխանատվության մասին: Ընդդիմությունը պիտի կանխատեսեր, որ իշխանությունները վերջին հաշվով գնդակահարելու են սեփական ժողովրդին ու պիտի ընդհանրապես շարժում չծավալե՞ր, թե՞ պիտի օրինականության սահմանը անցներ ու գրոհեր պետական կառույցների վրա:
Այսինքն` եթե իշխանությունները ոչ մի բանի առջև չեն կանգնելու ու ամեն գնով քեզ փորձելու են ոչնչացնել, ուրեմն ընդհանրապես պայքարի պիտի դուրս չգա՞ս: 

2. Մարդիկ 5000 դրամով չէին ծախվի, եթե քվեաթերթիկի վրա գրեին` «5000 դրամ» ու դիմացը«պտիչկա» դնեին, այսինքն` անվավեր դարձնեին, ապա դա իրոք կնկալվեր որպես` «ավելի արժեքավոր բան չեն տեսել»: Բայց քանի որ մարդիկ, 5000 դրամը վերցնելով, պատվեր են կատարում, այսինքն` ընտրում են իշխանական թեկնածուին, ուրեմն նրանք ԾԱԽՎՈՒՄ են: 

Չեմ ուզում մեկնաբանեմ, թե Նիկոլը ինչի համար ա սենց մտքեր արտահայտում... չնայած, որ լրիվ ընկալելի ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել