Հենրիխ Մխիթարյանի` «Լիվերպուլ» տեղափոխության շուրջ նոր բարդություններ են ծագել: 
Sportbox-ի տեղեկությունների համաձայն`Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ ֆուտբոլիստի ստարագրած պայմանագրով նախատեսված է ոչ ավանդական հրաժարագին: Այլ ակումբ տեղափոխության դեպքում Մխիթարյանն անձամբ պետք է վճարի 30 մլն եվրո: Դոնեցկի ակումբի ղեկավարներն էլ, իրենց հերթին, ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ոչ թե 30, այլ 40 մլն եվրո են պահանջում:
«Լիվերպուլ»-ը չի կարող փոխանցել Մխիթարյանին նրա հրաժարգնի վճարման համար անհրաժեշտ գումարը: Այլ դեպքում ակումբը ստիպված կլինի բացատրություն տալ իրավապահ մարմիններին, թե ինչու է ֆիզիկական անձին այդքան գումար փոխանցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել