
Շաբաթ օրը մի քանի հազար մարդ մասնակցել է Չիլիի մայրաքաղաքում ընթացող ամենամյա «Հավասարության շքերթին», որի մասնակիցները հանրությանը կոչ են արել միասեռական զույգերի նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերել, իսկ երկրի կոնգրեսին՝ միասեռական ամուսնությունները թույլ տվող օրենք ընդունել: Այդ մասին հաղորդել է RIA Novosti-ին:
«Մենք բոլորս ընտանիք ենք» կարգախոսի ներքո ընթացած շքերթը, կազմակերպիչների հաշվարկներով, հավաքել է մինչև 40 000 մասնակից, սակայն տեղի լրատվամիջոցները հաշվել են 10 000 մարդ: Շքերթի մասնակիցները ծիածանագույն հսկայական դրոշ են տարել և պահանջել են ընդունել տարբեր տեսակի ընտանիքների գոյությունը:
Ակցիային մասնակցել են նախագահական ընտրությունների նախկին թեկնածուները: Շքերթին մասնակցել է նաև քաղաքային իշխանության ներկայացուիչ Կարոլինա Թոան, ով նշել է, որ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շարժումը մեծ թափ է հավաքում: