
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հաստատել է ՈՒգո Չավեսի սնանկությունը: Ինչպես նշում է Риа Новости-ն, Պապը հայտարարել է, որ մարտ ամսին, մահից առաջ, Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը չի ունեցել նյութական միջոցներ և ժառանգություն. այս մասին հայտարարել է Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար Էլիաս Հաուան:
Հայտարարությունը հնչեցվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եվրոպական երկրներ կատարած այցելությունների և Վատիկանում կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հետ ունեցած հանդիպման ընթացքում:
«Չավեսը մտածում էր աղքատների մասին…. Չավեսը մահացել է՝ չկուտակելով նյութական հարստություններ, դա ճիշտ է, որովհետև Չավեսը մահացել է առանց ոչնչի»,- Հաուան մեջբերել է Հռոմի Պապի խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել