Հայաստանում ամեն ինչ կատարյալ է - ոչ մի խնդիր չունենք:Մարդկանց ապրուստի նվազագույն պայմաններն ապահովված են, ինֆրաստրուկտուրան կատարյալ վիճակում է - նամանավանդ երկաթգիծը - բոլոր հասարակական վայրերում նորմալ զուգարաններ են տեղադրված, մարդիկ իրենց երկրում նորմալ ուսում կարող են ստանալ , գնահատվել ու կարիերա անել: 1.000.000 բնակչությամբ մայրաքաղաքում մետրոյի հիանալի ցանց գոյություն ունի - 60ից ավելի կայարաններով և գերժամանակակից:Առանց խնամի/ծանոթ/բարեկամի հնարավոր է նորմալ աշխատանք գտնել ու կարիերա անել, աղքատութոյւնը նվազագույն մակարդակի վրա է, ով էլ աղքատ է, ուղղակի աշխատելու ցանկություն չունի - բայց դե այնքան նպաստ է ստանում, որ մի 2 հոգի էլ հետը կպահի: Մեր պետության քաղաքական , սոցիալական, տնտեսական համակարգերն այնքան բարձր մակարդակի վրա են և միայն շարունակում են զարգանալ, որ Եվրամիությունը երազում է որ մենք հայտնվենք նրա կազմում, Օբաման ու G8-ի բոլոր ղեկավարները պատրաստվում են Էրդոգանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել Ցեղասպանությունը չընդունելու համար, մեր երկրում արտադրությունն ու ինդուստրալիզացիան այնքան բարձր մակարդակի վրա են, որ BMW,Daimler,VW և այլ խոշոր ավտոարտադրողներ ուզում են Հայաստանում արտադրամասեր հիմնել, որպեսզի օգտվեն մեր արտադրական և նորարարական ուժերից:Սսովետական ժամանակի հնացած ու ոչ մի տնտեսական համակարգում չոգտագործվող գիրք/գրականությունը/մեթոդները ամբողջովին վերացված են մեր ԲՈՒՀերից և այնտեղ ուսանողներն ուսում են ստանում ամենաբարձր մակարդակով..............Այս ամենից հետո ես կարծում եմ, որ 170.000 դոլլարանոց զուգարան ոչ թե ընդամենը 2 հատ պետք է գնվեր, այլ շատ ավելի շատ, քանի որ նման ներդրումը պետության մայրաքաղաքի էկոլոգիապես մաքուր և ժամանակակից լինելու մեջ միայն կարող է լինել շահավետ և տեղին......
Հարգանքներով, Հայաստանի Հանրապետության իմ սիրելի ու խելացի ղեկավարություն..
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: