Աբովյան քաղաքում սպասվում են նոր քաղաքապետի ընտրություններ: Սա նոր Հայաստանն է և այստեղ ընթացակարգը, ըստ երևույթին, պետք է ընթանար բնականոն հունով: Բայց արի ու տես, որ ո՛չ: Կոտայքի մարզպետը դեռ չի ադապտացվել Նոր Հայաստանյան փոփոխություններին:Փաստորեն, որոշ ժամանակ առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձակուրդ էր վերցրել, ոչ թե վաստակած հանգիստը վայելելու համար, այլ Աբովյանում իր թեկնածուին քարոզարշավի շրջանակներում՝ տուն-տունիկի սկզբունքով՝ դռնեդուռ անցկացնելու նախապայմանով: Ի՞նչ է սա, եթե ոչ աբսուրդ: Գործող պաշտոնյան անթաքույց միջամտում է ընտրություններին՝ օգտագործելով վարչական և ադմինիստրատիվ ռեսուրսները, ինչն էլ նոնսենս է հայաստանյան նոր իրականությունում, ժառանգված նախկին իշխանություններից: Բայց, սա դեռևս վերջը չէր...
Ռոմանոսի կողմից առաջադրված՝ ամբողջովին անհայտ թեկնածուն պետք է ի՞նչ-որ կերպ երևար մյուս, ավելի փորձառու և ֆավորիտ համարվող թեկանծուի ֆոնին: Մարզպետի լիազորությունների շրաջանակներում, սրա մասին էլ էր հոգացվել, ընտրելով երբեմնի ամենաարատավոր երևույթը: Նսեմացնել և սևացնել դիմացին, դատարկը լցնելու կամ կոծկելու ակնկալիքով: Հասկանալի պատճառներով մեր հերոսները չէին կարողացել անտարբեր անցնել նաև ԲՀԿ կուսակցության կողքով, ինչ-որ շահարկումներ անել՝ քողարկելով հավաստի աղբյուրների շղարշի տակ: Ինչպես օրինակ, այսօր հարցազրույցի ժամանակ Կոտայքի մարզպետը պնդել էր, իբրև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը հորդորել է՝ «Մուլտի» տաքսիի աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատման դիմում ներկայացնել, ինչ է թե կանգնած է եղել «Իմ քայլը» շտաբի առաջ: Այն ինչ, իրականում այս հայտարարությունը նույնքան դատարկ է, որքան Ռոմանոս Պետրոսյանի կողմից առաջադրված թեկնածուն՝ իր ներկայով և անցյալով հանդերձ : Կամ էլ Ռոմանոսն իր արշինով է չափում նաև դիմացիներին, իր ձեռագիրը վերագրելով ուրիշներին: Ժամանակին, հենց Ռոմանոսն ինքն էր, աշխատանքից ազատում մարդկանց, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել Վահագն Գրիգորյանի հետ, սկսած դպրոցի աշխատակցից վերջացրած մարզպետարանով ու գյուղապետերով: 
Եւ, այս հիմնաֆոնին, հորդոր և պահանջ՝ մնացե՛ք Ձեր դիրքերում, մի մոռացեք Ձեր անցյալը, ի վերջո, մի հատեք թույլատրելիի սահմանը, և ձեր ծանր մանկության բարդույթների հետևանքներն ու աղանդավոր ընտանիքից լինելու հանգամանքն ամեն անգամ ի ցույց մի դրեք: Վերջիվերջո հարազատ մոր ընտրություններին Ռոմանոսին ձայն չտալու փաստը, խոսուն վկան է նաև Ռոմանոսի չեղած հեղինակության: 
Հ.Գ. Թերևս, որքան էլ Ռոմանոսը ջանքեր գործադրի, որպեսզի առաջ մղի իր թեկնածուին, միևնույնն է այդ ժամանակներն անցել են: Ընտրությունը պետք է լինի արդար, թափանցիկ ու առանց կողմնակի ազդեցությունների: Սա նոր Հայաստանն է, և մեր պատկերացումներում գոնե, մենք բացառել էինք նման կարգերի առկայությունը, տրամաբանական էր, որ մենք սպասվում էինք նոր քաղաքական մշակույթի ձևավորման: Ինչն էլ, ի դեմս Ռոմանոսի, հօդս ցնդեց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել