Ուրախանալով Հենրիխ Մխիթարյանի հաջողություններով՝ ամեն դեպքում մի հստակեցում. ինձ քիչ են հետաքրքրում այդ հաջողությունները, երբ պետականություն ենք կորցնում, երբ այդ հաջողություններին նպաստում են մարդիկ, ովքեր նպաստում են արտագաղթը, հանցագործ աշխարհին, քրեածին միջավայրին, ովքեր անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտի անվտանգության երաշխավորն են, ովքեր մեղքերի բաժնետեր են...

Հենրիխը աստված չի, նա էլ սխալվելու իրավունք ունի, բայց վատը նա է, որ այդ սխալը չի գիտակցվում հենց իր կողմից, ու մի օր ուշ է լինելու, վտանգն ավելի մեծ է լինելու:

Միայն թե չապացուցեք ժողովուրդ, որ ավելի շատ ֆուտբոլասեր եք, եւ ոչ թե ազգ, քաղաքացի, պետության նվիրյալներ...

Միայն թե համոզելու փորձ չանեք, որ մեկի հաջողություններն ավելի կարեւոր են, քան մի ողջ ազգի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել