Այժմ բողոքի դուրս եկած ազատամարտիկները 20 տարի առաջ արդեն ապացուցել են, որ իրենք ոչ մի դեպքում ետ չեն կանգնի իրենց նպատակներից: Ինձ չի թվում, որ այս 20 տարվա մեջ շատ բան է փոխվել: Այժմ նրանք ավելի ինքնավստահ են պայքարում, քանի որ արդեն մի անգամ արել են դա և արել են շատ ավելի վատ պայմաններում: Ավելի լավ կլինի համապատասխան մարմինները շուտ հասկանան դա և քայլեր ձեռնարկեն նրանց գոհացնելու համար: Շատ նվաստացուցիչ է, որ այս երկրի համար կռված մարդը ելնում է փողոց և բողոքում իր սոցիալական վիճակից: Եվ դա այն դեպքում, երբ նրանք պետք է ամենալավ կյանքով ապրեին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել