Սպառողների միության նախագահ Արմեն ՊՈՂՈՍՅԱՆԸ, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտում իրականացված «ապիկար» քաղաքականության մասին:

«Անցյալ տարի զբոսաշրջության տվյալներով Հայաստան է այցելել 780 000 զբոսաշրջիկ, Ադրբեջան՝ 1,5 մլն, իսկ Վրաստան՝ 2,8 մլն։ Հիմա ի՞նչ պետք է անել՝ երեսուներկու եղանակ կա, վերջինը ինքնահրկիզումն է»,- ասաց նա, և բացատրեց, թե ինչ պետք է անել նման պարագայում։ «Հիմա մենք ունենք պատասխանատուներ, եթե ապիկար են, ինչո՞ւ են շարունակում այդտեղ նստել և աշխատավարձ ստանալ։ Պետք է շարունակել հասարակական կարծիքն ուժեղացնել։ Դրանից վախենում է նույնիսկ նա, ով ոչնչից չի վախենում, պետք է այնպես անել, որ մեզ հետ հաշվի նստեն»,-արձանագրեց նա։

 Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել