Հիշո՞ւմ եք Երևանի ավագանու ընտրություններից առաջ ԲՀԿ քարոզարշավի մեխը՝ «Երևանի ավագանու ԲՀԿ նախկին կազմը լավ չէր աշխատում»: Այսինքն՝ վատ էր աշխատում, քանի որ կողմ էր քվեարկում ՀՀԿ բերած որոշումներին: Անցել է 1,5 ամիս, մենք անընդհատ լսում ենք «Ժառանգության» խմբակցության մասին ու ոչինչ՝ ԲՀԿ-ի: Երբ ԲՀԿ նոր կազմը շարունակեց նախկինի ավանդույթը փոխքաղաքապետների նշանակումների ժամանակ, մտածեցի, որ դա կարող էր տեխնիկական համարվել, բայց քանի որ «լռությունը եղավ պատասխանը», հասկացա, որ նախկին և ներկա կազմերի միջև ոչ մի տարբերություն չկա, ու չէր էլ կարող լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել