Էս շոգ շաբաթ օրով, երբ համացանցը հագեցած է նեգատիվով, որոշեցի մի քիչ դեմոտիվացնեմ ու դրական լիցքեր հաղորդեմ Ձեզ ու հատուկ դրա համար թարգմանել եմ 32 ամենաախմախ բացատրությունները, որոնք տվել են ՃՏՊ-ի մեջ հայտնված վարորդները:

1. Ես ուզում էի սեղմել արգելակման ոտնակը, բայց չգտա այն (կին վարորդի բացատրությունից):

2. Այո՛, ես վրաերթի եմ ենթարկել հետիոտնին, բայց մեղավորը հենց հետիոտն է, ինչը ապացուցվում է նրանով, որ սա առաջին անգամ չէ, երբ նրան վրաերթի են ենթարկում:

3. Գրանցված ՃՏՊ-ի մեղավորը ես չեմ, այլ փողոցն անցնող երիտասարդ աղջիկը՝ կարճ շրջազգեստով, ով քայլում էր մայթով: Եթե դուք տղամարդ եք, ապա այսքանն արդեն բավարար է ինձ հասկանալու համար, իսկ եթե կին եք, ապա ինչ էլ ասեմ, միևնույն է, չեք հասկանա ինձ:

4. Ես նկատեցի, որ հետիոտնը չի կողմնորոշվում, թե որ կողմ պետք է գնա և վրաերթի ենթարկեցի նրան:

5. Ես վարում էի իմ մեքենան մեկ այլ մեքենայի հետևից: Հանկարծակի դիմացիս մեքենայի մոտ միանգամից սկսեցին թարթել երկու թարթիչները (поворотник) և չկարողանալով կողմնորոշվել, թե որ կողմ է պատրաստվում թեքվել դիմացիս մեքենան, ես խփեցի նրան հետևից (կրկին կին վարորդի բացատրությունից):

6. Ձեր փաստարկներն ուղղակի ծիծաղելի են: Այդպիսի արդարացումների հավատացող գտնելու համար դուք պետք է գտնեք ինձանից էլ ավելի անխելքի, ինչը գրեթե անհնար է:

7. Ես վարում էի պողոտայի աջ երթևեկության գծով դեպի քաղաքի կենտրոն՝ 40 կմ/ժ արագությամբ: Հանկարծ ճանապարհի վրա դուրս եկավ մի երեխա, և ես կտրուկ արգելակեցի, և իմ հետևից իր մեքենան վարող վարորդը, օգտվելով իրավիճակից, հարվածեց իմ մեքենայի հետնամասին:

8. Պետավտոտեսուչը կարգադրեց ինձ կանգ առնել, և ես ստիպված մխրճվեցի սյան մեջ:

9.  Ստացված վնասվածքների պատճառով ստիպված էին քարշակով էվակուացնել մոտոցիկլս, ինչպես նաև ինձ:

10. Իմ որդին ոչ մի կնոջ էլ վրաերթի չի ենթարկել, նա նրա կողքով է անցել, իսկ կնոջ մարմնի վրա արձանագրված մարմնական վնասվածքները գոյացրել են մեքենայի ընթացքից առաջացած օդային հոսանքները (Մյունհաուզենի սերունդները բարգավաճում են):

11. Իմ հեծանիվը դուրս պրծավ մայթեզրից, հարվածեց կայանված «Պորշեին» և շարունակեց ընթացքը, բայց արդեն առանց ինձ (կասկածում եմ, որ «Պորշեի» վարորդը իր դերակատարությունն ունեցել է նման վերջաբանի վրա):

12. Ես անցնում էի փողոցը, երբ նկատեցի, որ ձախ կողմից ուղիղ ինձ վրա մեքենա է շարժվում: Ես մտածեցի, որ նա իմ մոտով կանցնի և մեկ քայլ հետ գնացի, բայց մեքենան նորից ուղղեց իր ընթացքը դեպի ինձ: Երբ ես դա նկատեցի, ապա երկու քայլ առաջ գնացի, բայց վարորդը ոչ մի կերպ չարձագանքեց և շարունակեց վարել մեքենան ինձ վրա: Հետո նա բացականչեց «Կանգնիր տեղումդ, այ հիմար», և ես կատարեցի նրա պահանջը, ու նա ինձ վրաերթի ենթարկեց (աչքիս էն «Մերսեդեսի» զնաչոկը որպես պրիցել օգտագործող վարորդ ա եղել):

13. Երեկ երեկոյան՝ աշխատանքից վերադառնելիս, մեքենայով մտա ցանկապատի մեջ: Հաղորդում եմ այս մասին զուտ մեքենայից վնասվածքների համար հասանելիք փոխհատուցումը ստանալու համար, թե չէ ինձ հաջողվել է աննկատ չքվել դեպքի վայրից:

14. Իմ հաշվարկներով, պատճառված վնասը կազմում է 250 հազարից մինչև քառորդ միլիոն եվրո (կալկուլյատր խրենըվ):

15. Խաչմերուկի վրա ինձ հետ պատահեց դալտոնիզմի անակնկալ նոպա:

16. ՃՏՊ-ի մյուս մասնակիցը հարվածեց իր մեքենայով իմ մեքենային` առանց վաղօրոք զգուշացնելու իր մտադրությունների մասին:

17. ՃՏՊ-ն պատահեց այն պատճառով, որ ապահովագրված մոպեդի վարորդը հարվածեց ինձ հաշվարկի ոչ ենթակա ձիաուժով:

18. Հետիոտնը նետվեց դեպի իմ մեքենան և անձայն անհետացավ անիվների տակ (ստեղ են ասել` тихий ужас):

19. Դեռ մինչ ես նրան վրաերթի կենթարկեի, ինձ համար պարզ էր, որ այդ բիձուկը փողոցի մյուս կողմ չի հասնելու (Նաստռադամուս):

20. Բացարձակ անտեսանելի մեքենան հայտնվեց չգիտեմ որտեղից, հարվածեց ինձ և նույն կերպ անհետ կորավ (պրիզռչնիյ գոնշիկ):

21. 4 տարի մեքենա վարելուց հետո ես քնեցի ղեկին:

22. Այն պահին, երբ ես ուզում էի սպանել այդ ճանճին, ես հարվածեցի հեռագրալարերի սյունին:

23. Ես տեսա հետիոտնի դանդաղ լողացող տխուր դեմքը, և հենց այդ պահին այն հարվածեց իմ դիմապակուն (դրամատիզմը սպանիչ էր):

24. Տուժած ձին անցնում էր փողոցը՝ առանց վստահ լինելու, որ խոչընդոտներ չեն լինի: (Ձին ի՞նչ իմանար, որ ղեկին նստած էշերը կարող են խոչընդոտներ ստեղծել):

25. Տուժողի մեքենան ձախ էր թեքվում, հետո աջ, հետո նորից ձախ, մինչև ես վերջապես կարողացա մխրճվել դրա մեջ (աչքիս 12-րդ կետի հետիոտնին էլ էս նույն վարորդն էր վրաերթի ենթարկել):

26. Ես մեքենան հետ էի վարում, ուստի չէի կարող տեսնել, թե ինչպես դիմացիցս մեքենա հայտնվեց ու հարվածեց մեքենայիս աջից ու ձախից:

27. Եղնիկը ոտքերը ձեռքերն առավ (взял ноги в руки) և անհետացավ թփուտների մեջ՝ հոգ չտանելով սեփական վնասվածքների մասին:

28. Նապաստակը ինքնասպան ցատկով հայտնվեց ճամփեզրին: Նրան հաջողվեց վերջ տալ իր կյանքին՝ իմ բամփերի գնով:

29. Հետիոտնը վազում էր ճանապարհով, ասես խելագար լիներ, և ես ստիպված էի ակտիվորեն մանևրել, որպեսզի վրաերթի ենթարկեմ դրան (աչքիս սա 12-րդ և 25-րդ կետերի նույն վարորդն ա):

30. Ես վարում էի մեքենաս, երբ աջ և ձախ կողմերից անսպասելիորեն հայտնվեցին բազմաթիվ մեքենաներ: Ես մի պահ կորցրեցի ինձ և չիմանալով, թե ո՞ր կողմ թեքվեմ, հարվածեցի դիմացիս և հետևիս մեքենաներին:

31. Աջ շրջադարձ կատարելիս ես կորցրի մեքենայի կառավարումը և հարվածեցի բանջարեղենի վաճառակետին (իմ վրա բանանների ու նարինջների կարկուտ տեղաց), ինչից հետո ես խփեցի մայթի վրայի փոստարկղին, իսկ այնուհետև մեքենաս դուրս թռավ հանդիպակաց երթևեկության գիծ, ու ես, հարվածելով երկու կայանված մեքենաներին, վերջապես դուրս ընկա ճանապարհից, ինչից հետո ես, ցավոք սրտի, այլևս ի վիճակի չէի կառավարել մեքենաս (դե մինչև էդ դորդուբեշ էր անում՝ բանանների ու ապելսինների կարկտի ներքո):

32. ՃՏՊ-ի վայրում աշխատող ոստիկաններին իմ հարսնացուն ցույց տվեց ամեն ինչ, ինչ կարելի էր ցանկանալ տեսնել (հավանաբար նաև տողերի հեղինակի կոտոշները):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել