![](/static/news/b/2013/06/61302.jpg)
Արարատի մարզի Սուրենավան համայնքում այսօր «լռության օր» է:
Վաղը՝ հունիսի 23-ին, ժամը 8-ից 20-ը, Սուրենավանում կանցկացվի գյուղապետի արտահերթ ընտրության քվեարկությունը:
Գյուղապետի պաշտոնին հավակնում են երկու թեկնածուներ՝ ոչ մի տեղ չաշխատող, ՀՀԿ անդամ Կարո Կարապետյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վազգեն Ղազարյանը, ով մարտի 19-ին Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած նախկին գյուղապետ Վարդգես Ղազարյանի հարազատ եղբայրն է:
Սուրենավանի համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացնելու համար ձևավորված է մեկ ընտրատեղամաս: Ըստ գյուղապետի նախորդ՝ 2012թ.-ի սեպտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքների արձանագրության, Սուրենավանի ընտրողների ընդհանուր թիվը 1 953 է:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ թ.18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության նախնական արդյունքները կամփոփի հունիսի 24-ին՝ մինչև ժամը 14-ը: Ընտրությունների արդյունքները կամփոփվեն հունիսի 28-ին: