Շնորհավորեք բոլորին ձեզ հետ նույն վերելակում գտնվելու կապակցությամբ:
Երբ վերելակը պատրաստվում է շարժվել, ավտոմեքենաների շչակների աղմուկ արձակեք:
Մռայլվեք և հարվածելով ձեր ճակատին` մռթմռթացեք. «Լռեք բոլորդ, ուղղակի լռեք»:
Սափրվեք:
Բացելով պայուսակը` ներս նայեք ու հարցրեք. «Հը՞ն, բավարար օդ կա՞»:
Ձեր այցեքարտն առաջարկեք բոլոր ներս մտնողներին, իսկ բեյջը գլխիվայր ամրացրեք:
Լուռ ու անշարժ կանգնեք վերելակի անկյունում, գլուխը դեպի պատը:
Հասնելով ձեր հարկ` ողջ ուժով փորձեք բացել վերելակի դռները, իսկ երբ դրանք ինքնուրույն բացվեն, անկեղծորեն զարմացեք:
Բոլոր ներս մտնողներին ջերմ ձեռքսեղմումով ողջունեք և խնդրեք, որպեսզի ձեզ Ադմիրալ դիմեն:
Ժպիտը դեմքին մի որոշ ժամանակ նայեք ուղևորներից մեկին, ապա ասեք. «Իսկ ես նոր գուլպաներ եմ այսօր հագել»:
Բոլոր ուղևորներին հավատացյալների բրոշյուրներ բաժանեք:
Ամեն անգամ, երբ վերելակն իջնում է, բղավեք. «Հանե՜լ օդապարիկները»:
Ձեռքին արկղ պահեք, որի վրա գրված է «մարդկային գլուխ»:
Որոշ ժամանակ ուղևորներից մեկին անթարթ նայեք, ապա հայտարարեք. «Դու ՆՐԱՆՑԻՑ մեկն ես» ու անցեք վերելակի հեռավոր անկյուն:
Դռների արանքում արկղ թողեք:
Ամեն նոր ուղևորին խնդրեք իր փոխարեն սեղմել կոճակը:
Ձեզ հետ տիկնիկ ման տվեք և խոսեք նրա միջոցով:
Երբ վերելակում բացարձակ լռություն է տիրում, ուղևորներից մեկին հարցրեք. «Ձե՞ր հեռախոսն է զանգում»:
Ամեն հարկում ասեք «ծընգ»:
Հենվեք կոճակների տուփիկին:
Ասեք. «Հետաքրքիր է, ինչի՞ համար են սրանք» ու հերթով սեղմեք բոլոր կարմիր կոճակները:
Ականջ դրեք վերելակի պատերին:
Հատակին կավիճով քառակուսի նկարեք և մյուս ուղևորներին ասացեք, որ դա ձեր անձնական տիրույթն է:
Ձեզ հետ աթոռ բերեք:
Որքան հնարավոր է սարսափազդու ձայնով ասացեք. «Ինձ պետք է գտնել ավելի հարմար մարդկային մարմին»:
Պայթյունի ձայներ արձակեք ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը սեղմում է կոճակը:
Ակնապիշ զննեք ձեր բութ մատն ու ասեք. «Կարծում եմ` այն մեծացել է»:
Եթե ինչ-որ մեկը հրի ձեզ, հետ ցատկեք ու բղավեք. «Ինձ մի դիպչեք»: