Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցածհրաձգության ժամանակ վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանը, ով այժմ գտնվում է Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում, դեպքի առթիվ հարցաքննվել է։

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանն ասաց, որ Արտակ Բուդաղյանը հարցաքննվել է որպես սպա:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արա Ասատուրյանը Tert.am-ին ասել էր, որ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը լավ է, նա մոտ 15 օրից դուրս կգրվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել