Դարերի ճաքերն ու տարիների բուսածածկը այսօր վտանգի տակ են առել ուղիղ հազար տարվա կենսագրությամբ Սանահինի վանական համալիրի գոյությունը: Դեռ 2010-ին հուշարձանին հյուրընկալվելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը մշակույթի նախարարության առջև խնդիր դրեց՝ լծվել կոթողի փրկության գործին: Երեք տարի անց վարչապետը լսում է Սանահինի ամրակայման ու վերակառուցման արդեն կատարված աշխատանքների մասին: Ընդհանուր առմամբ 180 մլն դրամ պահանջող ծրագիրը կյանքի է կոչվում քայլ առ քայլ. նախորդ տարի պետբյուջեն 18 մլն դրամ է հատկացրել, այս տարի՝ ևս 22 մլն դրամ նախատեսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել