ՎԵՆԵՏԻԿ

«Մեղրամիս» հասկացությունը հորինել և օգտագործել է Վոլտերը իր «Զադի՞գ, թե՞ ճակատագիր» վեպում XVIII դարում: Այդ ժամանակից սկսած ընդունված է երջանիկ զույգի ամենահիանալի ժամանակը` հարսանիքից հետո առաջին օրերը, անվանել մեղրամիս: Որտե՞ղ գնալ` այդ ամիսը իսկապես հիշվող և ռոմանտիկ դարձնելու համար:

Մեղրամիսը Վենետիկում այնքան հիանալի ընտրություն է, որ շատերն առանց մտածելու այստեղ են անցկացնում մեկ, երկու և նույնիսկ երեք մեղրամիս: Եվրոպական ռոմանտիկայի մայրաքաղաքը դարեր ի վեր չի զիջել իր դիրքերը: Հնագույն փողոցները, շքեղ հյուրանոցները, ջրանցքներով զբոսանքը, լուսամփոփները ակնկրկնելի են... Նման անմոռաց ճանապարհորդությունից հետո ընտանեկան կյանքն արդեն այնքան էլ վախեցնող չի թվում: Անպայման այցելե՛ք օպերա, ավանդական խոհանոցով ռեստորաններ, պատմական սրճարաններ, որոնք այստեղ բավականին շատ են: Հատկապես հիասքանչ է երեկոյան Վենետիկը, երբ վառվում են բոլոր լույսերը, և քաղաքը վերակենդանանում է մինչև աշխատանքային օրվա սկիզբը:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել