
Հանրապետության տարածքում առատ տեղումները վերջապես կդադարեն: Հունիսի 22-ին գրեթե ողջ տարածքում կհաստատվի արևային, առանց տեղումների եղանակը: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:
Բացառություն կկազմեն արևելյան շրջանները. այստեղ կզգացվի մնացորդային երևույթների ազդեցությունը. կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, Լոռիում և Տավուշում էական տեղումներ չեն սպասվում, իսկ Սյունիքում և Արցախում առատ տեղումները կդադարեն, սակայն ողջ օրվա ընթացքում դեռ հնարավոր կլինեն թույլ անձրևները, քամի պոռթկումներով մինչև 18-20մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Տաթևում ևս պարբերաբար հնարավոր է թույլ անձրև, առայժմ զգալի ցուրտ է, սակայն արդեն կիրակի օրն այստեղ կհաստատվի հիանալի արևային եղանակ:
Հունիսի 23-ին և 24-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում հնարավոր է քամի 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկն արևի ազդեցությամբ պայմանավորված, ընդհանուր առմամբ կբարձրանա ևս 4-6 աստիճանով:
Ուշադրություն. օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը` 2-3 օրվա ընթացքում մոտ 10 աստիճանով,խիստ բացասական է ազդում քրոնիկ սրտանոթային հիվանդություններ ունեցողների վրա: Ըստ այդմ, խորհուրդ է տրվում խստորեն պահպանել օրակարգն ու սննդակարգը, ֆիզիկական ծանր աշխատանքն այս օրերին հակացուցված է: Բացի այդ, 13.00-17.00 անհրաժեշտ է պատսպարվել արևից:
Տաթևում կդիտվի հրաշալի եղանակ, բարենպաստ է բնության գրկում անցկացնելու համար:
Երևանում հունիսի 22-ին և առաջիկա օրերին կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամու ուժգնացում 7-10մ/վրկ: