Ես բնավ էլ չեմ հանդիսանում Ծառուկյանի մեծ համակիր, բայց միևնույն ժամանակ նկատում եմ աբսուրդային մի կարծրատիպի գոյություն. ինչ սոցիալական խնդիր լինի, սկսում են ասել/գրել` «Ծառուկյանը չի օգնում/էլ չի օգնում/չօգնեց/չի՞ օգնելու»...
Հա, ժողովուրդ, հասակացանք, որ Ծառուկյանը հարուստ ա, հասկացանք, որ իր իսկ կողմից ստեղծած «Մեծ բարերարի» իմիջին զոհ ա գնում, հասկացանք, որ մի ծերանոց էս կողմ-մի ծերանոց էն կողմ, նրա բյուջեի վրա չի ազդելու, բայց երբ ես կարդում եմ, որ Աբովյանի «Նարեկ» ծերանոցը խնդիրներ ունի, որովհետև Ծառուկյանն այլևս չի օգնում, մի տեսակ եմ լինում...
Նախ ինչո՞ւ պետք է ծերանոցների ու մանկատների հոգսերը հոգան անհատները, ինչո՞ւ կառավարությունը չի ընկալվում որպես հիմնական պատասխանատու, հիմա Ծառուկյանն էսօր կա, վաղը չկա, ի՞նչ... պետք է դո՞ւրս շպրտել առանց այն էլ իրենց երեխաների կողմից լքված ծերունիներին կամ մանկատներում գտնվող որբերին:
Հարգելիներս, Ծառուկյանը որքան էլ Ծառուկյան լինի, հասարակությունը որքան էլ գթասիրտ ու պատրաստակամ լինի, հասարակության խոցելի այս խմբերի՝ ծերերի և որբերի հոգսերը առաջին հերթին պետք է պետությունը հոգա՝ ի դեմս իր պատկան մարմինների, ոչ թե անհատներն ու հասարակական կազմակերպությունները: Երկրորդները պետք է պարզապես աջակցեն, որ է՛լ ավելի լավ պայմաններ ստեղծվեն թույլերի համար, բայց ոչ թե բոլոր հոգսերը իրենց ուսերին վերցնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել