
Ադրատիկ ծովում հրդեհվել է թուրքական Nazo S լցանավը: Տուժածներ չկան: Այս մասին հայնում է Dalmacija News խորվաթական լրատվական պորտալը՝ հղում անելով Խորվաթիայի իշխանություններին:
Լցանավն իտալական Ռավեննա քաղաքից ուղևորվում էր Ռումինիայի արևելքի Գալաց նավահանգիստ: Հրդեհի բռկման պահին նավը գտնվել է Իտալիայի Անկոնա քաղաքից 40 մղոն հեռավորության վրա: Անձնակազմի 12 անդամները տարհանվել են:
Հաղորդվում է, որ 91 մետրանոց լցանավում բեռ չի եղել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_turkey_193366.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել