Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը, հնարավոր է, անքնությամբ է տառապել և կարող է համաշխարհային ռեկորդ սահմանել՝ երկար ժամանակ առանց լիարժեք քնի ապրելու առումով: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Հարվարդի համալսարանի հայտնի պրոֆեսոր Չարլզ Չեյզլերն ուսումնասիրել է երգչի հետ աշխատած պրոդյուսերների, պարուսույցների, վարսահարդարների և այլ մասնագետների ցուցմունքները: Փորձագետը հանգել է այն եզրակացությանը, որ Ջեքսոնը կարող էր դառնալ գիտությանը հայտնի միակ մարդը, ով 2 ամիս ապրել էր առանց լիարժեք քնի: Իսկ այն անհրաժեշտ է օրգանզիմի կենսունակությունն ապահովելու համար:

Ջեքսոնի բժիշկը՝ Քոնրադ Մյուրեյը, երգչին շատ ուժեղ դեղամիջոց է նշանակել, ինչի համար 4 տարվա ազատազրկման է դատապարտվել:

Չեյզլերի խոսքերով, այդ դեղամիջոցը հաճախորդին թարմության զգացողություն է հաղորդում: Այսպիսով, ըստ Չեյզլերի, եթե Ջեքսոնը չմահանար 2009 թ. հունիսի 25-ին, ապա նա կմահանար մի քանի օր անց՝ անքնությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել