Շատերն են սիրում, սիրվում, հետո լքում, նոր սերեր գտնում, ապրում…

Քչերն են սիրում, սիրվում, լքվում, ներում, որ լքվել են, չեն փնտրում էլ ոչ մեկի, փորձում ապրել…

Շատ քչերն են ունենում այսպիսի պատմություններ, ու շատ քչերն են իմանում դրանց մասին…

Քչերն են սիրում վաղուց արդեն ու այսուհետ միշտ հաշմանդամ մեկին, քչերն են իմանում այդ մասին ու արտահայտվում այսպես.

«Է հետո ինչ, սրանք, որ վազում են ու չգիտեն` ուր կամ ինչի համար, կամ վազելուց էլ` ետ-ետ, ո՞ւմ են պետք»:

Քչերն են լսում, համաձայնվում, ասում, թե` «հա, ճիշտ ես. ինձ հետ միայն սա կարող էր պատահել» ու շարունակում սիրել կարճաժամկետ հավերժ սերն այդ…

Քչերն են սիրում, սիրվում այդպես…

Քչերն են ուրախանում նրանց սիրով` նրանք, ովքեր երբեէ անձնավորված չեն սիրել, բայց միշտ եղել են սիրահարված ու սիրող … գուցե սիրված էլ…

Ու քչերն են այսքանից հետո լքվել…շատ քչերին են լքում այսպես … զուտ, որ լավն են, որ արժանի չեն վատի…(քայլել չկարողացողը դե վատն է, մեղավոր է նա, աններելի, անուղղելի հանցագործ…):
Քչերն են ստացել այսպիսի մեժում կամ լսել the hardest word-ը` sorry-ն` հետն էլ` «Դու լավն ես, արժանի չեմ քեզ…»:
Ու էլի այսքանից հետո քչերն են շարունակել զանգել, խնդրել, որ ետ գա, որ արժանի է, որ…..

Հետո քչերն են անգամ այս զանգերից էլ զրկվել… Պեղումներ արել, գտել արդեն վիրտուալ կյանքով ապրող այն իրական սիրուն, ներկայացել այլ կերպ, այլ անունով, որ գոնե լսեն, խոսեն, որ գոնե ապրեն… Քչերին են պատմել այդ մասին, քչերն են խորհուրդ տվել շարունակել խաբել, թեև ատելով ատում են սուտը…

Քչերն են ի վերջո վախեցել ու վախենում նման կորուստներից… Շատ քիչ են նրանք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել