stormsԲոլորս էլ երբեմն նեղանում ենք սիրելի մարդկանցից: Բայց եթե ամբողջովին դժգոհ ես քո սիրած անձնավորությունից, մտածիր` արդյո՞ք նա այն մարդն է, ով իրավունք ունի կողքիդ գտնվելու: Եվ արդյո՞ք քեզ պետք է իդեալից հեռու տղամարդ: Իհարկե կասես, որ իդեալական մարդիկ չեն լինում: Այո, դա իսկապես այդպես է: Սակայն եթե ներքոնշյալ համոզմունքները քո տղամարդու մասին են, ապա քո բախտը շատ է բերել: Իհարկե այն պայմանով, որ դու էլ նրան ես սիրում, որովհետև անպատասխան սերը երկար կյանք չի ունենում: Դե, մատիտն առ ձեռքդ ու հերթով նշիր այն կետերը, որոնք ունի քո սիրելի տղամարդը:

  1. Դու միշտ գիտես, թե որտեղ է նա և ում հետ:
  2. Նա երբեք չի մոռանում քո և ձեր կարևոր ամսաթվերը:
  3. Նա ասում է, որ քեզնից երեխաներ է ուզում:
  4. Նա երբեք չի հարցնում, թե որտեղ է աշխատավարձդ կամ ինչի վրա ես այն ծախսել:
  5. Նա չի մեղադրում քեզ սեփական անհաջողությունների մեջ:
  6. Նա համարում է, որ աղբ թափելը տղամարդու պարտականությունն է:
  7. Նա վստահորեն գիտի, թե ինչն է քեզ երջանկացնում:
  8. Դու ճանաչում ես նրա բոլոր ընկերներին:
  9. Նա երբեք անուշադրության չի մատնում քո խնդրանքները:
  10. Նա երբեք չի համեմատում քեզ իր նախկին ընկերուհու հետ:
  11. Նա չի ամաչում բռնել ձեռքդ հասարակական վայրերում:
  12. Ամեն երեկո նա հարցնում է, թե ինչպես անցավ օրդ:
  13. Նա երբեք ձայնը չի բարձրացնում քեզ վրա, անգամ եթե առիթ ես տալիս:
  14. Նրա կողքին քեզ սիրված ու երջանիկ ես զգում:
  15. Նա զանգահարում է քեզ առավոտյան և բարի լույս մաղթում:
  16. Նա հարգում է քո հետաքրքրությունները:
  17. Նա անտեղի խանդի տեսարաններ չի սարքում:
  18. Նա խնդիրներ չի փնտրում այնտեղ, որտեղ դրանք չկան, ու այնպես չի անում, որ քեզ մեղավոր զգաս:
  19. Նա սիրում է քեզ և վստահ գիտի, որ դու աշխարհում ամենալավն ես:
  20. Նա չի վախենում պատասխանատվությունից և պատրաստ է լուրջ քայլերի:

Դե ի՞նչ, եթե կողքիդ նման տղամարդ է, ապա սրտանց շնորհավորում եմ քեզ: Ամուր պահիր և գնահատիր նրան: Սիրեք և եղեք սիրված :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել