Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 21-ին՝ ժամը 22.05-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Սելիմի լեռնանցքում` Սալի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել փլվածք. հողաշերտը լցվել է ճանապարհի վրա և այն դարձրել դժվարանցանելի:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 17-րդ կմ-ին տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (երկ. 10մ, լայն. 4մ, բարձր. 15-20մ), ինչից երթևեկությունը դարձել է միակողմանի:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են նշված հատվածը, իսկ ՃՇՇ աշխատակիցները կատարում են մաքրման աշխատանքներ: Ժամը 00.40-ին ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել