
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելել է Հայաստանի ամենախոշոր մթերող ընկերությանՙ «Սպայկայի» նոր արտադրամաս: Ընկերությունում հավաստիացրել են, որ 1000 տոննա տարողությամբ նոր սառնարանային տնտեսության հզորությունը կեռապատկվի: «Ազգ» օրաթերթի փոխնցմամվ, «Սպայկայի» տնօրենությունը Սերգո Կարապետյանին ներկայացրել է նոր մասնաշենքի հնարավորությունները, ցուցադրել է մթերված ծիրանի վերջին խմբաքանակը: Տեղեկացվել է, որ ծիրանի մթերման գինը 400-500 դրամ է, իսկ վճարումը կատարվում է տեղում` կանխիկ: Սերգո Կարապետյանը հայտնել է նաև, որ Հայաստանից արդեն արտահանվել է շուրջ 6700 տոննա կարտոֆիլ, որից 3750 տոննան իրացրել է «Սպայկան», ինչպես նաև շուրջ 4500 տոննա ծիրան, որից ավելի քան 850 տոննան` «Սպայկայի» կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել