«Հայրենի իշխանությունները հստակեցրել են գազի սակագնի բարձրացման դեպքում ՀՀ կառավարության խոստացած 30 տոկոս սուբսիդավորելու մեխանիզմը։ Թերթի աղբյուրների պնդմամբ՝ՌԴ իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ-ն ամեն տարի սուբսիդավորման համար անհրաժեշտ 30 տոկոսի չափով դրամաշնորի կհատկացնի Հայաստանին, որն իշխանությունները կրկին սուբսիդիայի անվան տակ կվերադարձնեն իրենց։ Ի դեպ, ռուսական կողմից դրամաշնորիի մասին իր ելույթներում ու հարցազրույցներում ակնարկել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այս լուրը նախօրեին «Ժողովուրդ»–ը փորձեց ճշտել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից, սակայն վերջինս ասաց, թե այժմ բանակցություններ են ընթանում, որոնք կավարտվեն ամսվա վերջին, և այդ ժամանակ Էլ հայտնի կդառնան սուբսիդավորման մանրամասները։ Նշենք, որ այդ դրամաշնորհը մեկ նրբություն ունի, ցանկացած պահի, երբ Հայաստանն իրեն «խելոք չպահի», ՌԴ-ն կարող է այն պարզապես դադարեցնել»,– գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել