«ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ պետական բյուջեից մոտ 900 հազար դրամ է ծախսել՝ «լրագրողի ծառայությունների համար»։ «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ են հայտնվել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչ Ռոմանոս Ռոմանոսյանի և մշակույթի նախարարության միջև կնքված պայմանագրի պատճենները, որտեղ նաև մանրամասնած է «լրագրողի ծառայությունների» տեխնիկական բնութագիրը. ««Կամար» Էլեկտրոնային քառալեզու թերթի համար լուսանկարչի ծառայությունների ձեռքբերում»։ Պարզվում է՝ խոսքը մշակույթի նախարարության և մշակութային հիմնարկ-ձեռնարկությունների կողմից կազմակերպվող միջոցառումները լուսանկարահանելու և մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին պատկանող kamartert.am կայքում տեղագրելու մասին է։ Ա՜յ քեզ ծառայություն»,– գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել