Մինչ մենք չենք կարողանում պահպանել մեր պատմական ժառանգությունը ՀՀ -ում, ադրբեջանանման երևույթը ոչնչացնում է իր տարածքում գտնվող մեր եկեղեցիները: Հավատացնում եմ ձեզ` եթե թուրքերը մեր ժառանգության կեսն ունենային, ապա այն կմտցնեին ամբողջ աշխարհի աչքը և իրենց կհայտարարեին ամենահին ազգն ու ամբողջ Ասիայի իրավական տերը:  Պետք է ուշքի գալ, մեր ժառանգությանը տեր կանգնել, վերականգնել, մաքրել, դնել ցուցանակներ, նշանակել պահակներ: Ապա ստեղծել առանձին պետական կառույց, որը կզբաղվի մեր հարուստ ժառանգության մասին տեղեկատվության տարածմամբ: Իսկ դա դժվար չի, անհրաժեշտ է Հայաստան հրավիրել նկարահանող խմբեր (եթե պետք է վճարել), օրինակ՝ աշխարհահռչակ National Geographic, NAT GEO WILD, BBC, Discovery հեռուստաընկերություններին, որպեսզի նրանք հաղորդումներ պատրաստեն Հայաստանի մասին, քանի որ նրանք միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր հեռուստադիտողներ ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել