
- Ամեն օր քնեք և զարթնեք նույն ժամին:
- Նախաճաշեք, ճաշեք և ընթրեք նույն ժամին. ձեր օրգանիզմը շնորհակալ կլինի ձեզ դրա համար:
- Քնեք առնվազն 8 ժամ:
- Քնելուց առաջ զբոսանքի դուրս եկեք և մաքուր օդ շնչեք: Բացի այդ` քնելուց մեկ ժամ առաջ օդափոխեք սենյակը:
- Օրական 1500 մլ-ից ոչ պակաս ջուր խմեք:
- Աշխատեք ամեն օր ուտել միրգ, բանջարեղեն ու հատապտուղներ:
- Գիշերը մի բաժակ կեֆիր խմեք:
- Ոտքերը ցայեք սառը ջրով. դրանով կկոփեք ձեզ:
- Օրական մեկ ժամից ավել մի նստեք համակարգչի դիմաց:
- Բնական բաղադրատարրերով դեմքի դիմակներ արեք:
- Լուսանկարեք ձեր ամառային բոլոր օրերը:
- Վազեք առավոտյան:
- Օղակ գնեք ու օրական գոնե 15 րոպե պտտեք այն:
- Ժպտացեք:
- Օրական 5 հատ նոր օտար բառ սովորեք:
- Ամեն օր հավաքեք ձեր սենյակը, դեն նետեք անպետք իրերն ու ջրեք ձեր սիրելի բույսերը:
- Մաքրեք ձեր դեմքը սառույցի կտորներով:
- Հրաժարվեք արագ սննդից:
- Առավոտյան մարզանք արեք:
- Մեդիտացիա արեք. պարզապես հանգստացեք, հաճելի երաժշտություն միացրեք, մի մտածեք ոչ մի բանի մասին:
- Ամեն օր նոր ինչ-որ նոր բան սովորեք:
- Կարդացեք: Գոնե օրական 10-15 էջ:
- Օրական գոնե մի ժամ հատկացրեք ձեր ծնողներին: Օգնեք նրանց, զրուցեք, հարցրեք նրանց խնդիրների և անհանգստությունների մասին, խորհուրդներ հարցրեք:
- Մարդկանց հաճելի խոսքեր ասեք:
- Հրաժարվեք ոչ ցենզուրային արտահայտություններից և պարազիտ-բառերից: Մի խոսքով` հետևեք ձեր խոսքին:
- Ամեն օր ինչ-որ փոքրիկ լավ բան արեք:
- Հետևեք ձեզ. դեմքի դիմակներ արեք, այցելեք մերսման սրահներ:
- Հրաժարվեք կոսմետիկայից: Կամ կոսմետիկայի տոննաներից: Գոնե ամռանը թույլ տվեք ձեր մաշկին ազատ շնչել:
- Անգիր արեք ձեզ ոգեշնչող բանաստեղծություններ:
- Ուղիղ քայլեք: Հետևեք ձեր քայլվածքին:
- Հրաժարվեք հնարավոր վատ սովորություններից:
- Աշխատեք գոնե մեկ ամսով բուսակեր դառնալ: Գուցե հավանեք…
- Ձեր հաջողությունների օրագիր պահեք:
- Գումար տնտեսեք:
- Մտածեք միայն լավ բաների մասին. ամեն ինչ լավ կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել