ՊրոԲՀԿ-ական մի շարք ֆեյքեր ողջ օրվա ընթացքում իրենց ոճի մեջ, այսինքն` ցածրորակ դեմոտիվատորներ են տարածում «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ:
Ողջ օրվա ընթացքում փորձում էի հասկանալ պատճառը: 
Պարզում է` «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր անդրադարձել է, իբր, Գագիկ Ծառուկյանի համահեղինակած «Մարզական հանրագիտարան» անունով գրքին:
Որում, ըստ թերթի, Ծառուկյանի կենսագրությունում բացակայում են կյանքի 33 տարիների գործունեության մանրամասները: Մեջբերում եմ. «….այդ ընթացքում Գ. Ծառուկյանը աշխատել է խորհրդային միլիցիայի համակարգում, բռնաբարության համար դատապարտվել է ազատազրկման»:
Սա կարդալուց հետո Փաշինյանի դեմ իրականացվող «հարձակման» առեղծվածը բացահայտվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել