«Ինձ զարմացնում է մամուլում տարածված այն ինֆորմացիան, համաձայն որի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների մի մասը իբր թե պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին այն պարագայում, երբ իրավունքների 50%-ը պատկանում է Դոնեցկի «Շախտյորին», իսկ մնացած 50%-ը` ինձ»,- հայտարարել է Օլեգ Մկրտչյանը «Новости-Армения» գործակալությանը:

Ու ստեղ ես կծեցի իմ պռոշը, որովհետև տառացիորեն երեկ Ռուբեն Հայրապետյանը բաց տեքստով սկզբում ասաց, որ Մետալուրգի (այսինքն՝ Օլեգ Մկրտչյանի) տրանսֆերային իրավունքների 25 տոկոսը պատկանում է «Փյունիկին»: Նույն օրը Ռուբեն Հայրապետյանը էլի բաց տեքստով հայտարարեց, որ «Փյունիկը» պատկանում է իր որդուն (էս դեպքում կարելի է հավասարության նշան դնել հոր և որդու միջև):

Ի՞նչ է ստացվում. Օլեգ Մկրտչյանն ու Ռուբեն Հայրապետյանը իրար հակասում են, իսկ նրանց շահերի բախման արանքում մնում են Մխիթարյանն ու իր մարզական կարիերան... Իսկ եթե այս ամենից հետո Մխիթարյանը հոգեբանորեն կոտրվի, էլի՞ են Մկրտչյանն ու Հայրապետյանը վիճելու, թե որը քանի տոկոսով է կիսում պատասխանատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել