
Գորիսից վերադառնալուց գրել էի, որ քաղաքում քայլելու ժամանակ մեզ ամենուր հետեւում էին ԿԳԲ-ի շնիկները, մլիցեքն (երազում եմ այն օրը, երբ հասարակությունը մոռանալու է ԿԳԲ եւ միլիցա հակահայկական ու հակամարդկային ձեւակերպումները եւ հարգանքով վերաբերվի ԱԱԾ-ի եւ Ոստիկանության ծառայողներին) ու Լիսկայի շնիկները:
Նույն օրը մեզ մոտեցավ գորիսեցի մի կին ու տեղեկացրեց, որ հետեւողների մեջ է Լիսկայի հորեղբոր տղան՝ Սասուն Սաշիկի Խաչատրյանը, ով սեւ «Nissan Pathfinder» ջիպի մեջ էր: Հետո փորձեցինք հետաքրքրվել, թե ով է Րաֆֆու հետեւից ման գալիս. փաստորեն Սասուն Խաչատրյանը ոչ ավել, ոչ պակաս Գորիսի ՀՀԿ ղեկավարն է, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ գլխավոր տնօրենն ու խորհրդի անդամը, ով նաեւ մի շարք այլ բիզնեսների սեփականատեր է:
Հիմա այսքանը գրեցի, որ ի՞նչ ասեմ, որ ասեմ` այսքան դեպքերից հետո ընդդիմության առաջնորդներից մեկին ու իր թիմակիցներին հետապնդում է ՀՀԿ տարածքային ղեկավարը, ով նաեւ լիսկայազգի է:
Քանի դեռ իրական հանցագործները գտնվում են ազատության մեջ ու շարունակում ուզուրպացնել իշխանությունը, ՀՀ քաղաքացու անվտանգությունը սպառնալիքի տակ է...