
Դոնեցկի «Մետալուրգ»-ի համասեփականատեր Օլեգ Մկրտչյանը մեկնաբանել է ռուսական և անգլիական մամուլում տարածված այն հրապարակումները, համաձայն որոնց Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների մի մասը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
«Ինձ զարմացնում է մամուլում տարածված այն ինֆորմացիան, համաձայն որի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների մի մասը իբր թե պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, այն պարագայում, երբ իրավունքների 50%-ը պատկանում է Դոնեցկի «Շախտյորին», իսկ մնացած 50%-ը` ինձ»,- հայտարարել է Օլեգ Մկրտչյանը «Новости-Армения» գործակալությանը:
Նրա խոսքով` այդ իրավունքները ամրագրված են համապատասխան փաստաթղթերով, որոնք կարող են հրապարակվել անհրաժեշտության դեպքում:
Սկզբնաղբյուրը` այստեղ