Այն կիսապաշտոնական հիմնավորումները, որոնք տարբեր լրատվամիջոցների կողմից սպրդվում են Հենրիխ Մխիթարյանի` «Լիվերպուլ» տեղափոխվելու հետ կապված խնդիրների շուրջ, մեղմ ասած, համոզիչ չեն: Ըստ այդ լուրերի` «Լիվերպուլը» դադարեցրել է բանակցությունները, քանի որ պարզվել է, որ բացի «Շախտյորից» այլ կողմեր նույնպես հնարավոր տրանսֆերից պետք է փոխհատուցումներ ստանան: Ի՞նչ է փոխում այս հանգամանքը, եթե այն բացարձակապես չի ազդում տրանսֆերային արժեքի վրա: Եվ առհասարակ այս պրակտիկան բավականին հաճախ կիրառվում է ֆուտբոլային աշխարհում: Մնում է հուսալ, որ այլ առավել լուրջ ու անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջացել... Ես շարունակում եմ հավատալ, որ մեր ֆուտբոլիստը անպայման տեղ կգտնի եվրոպական որևէ բարձրակարգ առաջնությունում ու թիմում, ու ցանկալի կլինի, որ այդ առաջնությունը լինի Անգլիայի պրեմիեր-լիգան, իսկ թիմը` «Լիվերպուլը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել