Ինչպես գիտենք, հիմա թանկ և կոմերցիոն աստղերը շատ չեն, բայց քիչ ասելն էլ ճիշտ չի լինի: Նրանց երաժշտությունը մեկի համար հիթ է, իսկ մյուսի համար` ուղղակի անհասկանալի նոտաներ: Մենք ունենք շատ աստղեր, որոնք համարվում են թանկ, սակայն ոչ կոմերցիոն են: Սկսենք նրանից, որ կոմերցիոն են նրանք, ովքեր ավելի են սպասված տարբեր միջոցառումներում, նրանց ցանկանում են տեսնել իրենց հարսանիքներին, կնունքներին և այլն: Այդպիսի աստղերի շարքին են դասվում Լիլիթ Հովհաննիսյանը, Արմենչիկը, Նանան, Միհրան Ծառուկյանը և այլք: Եթե նախկինում Լիլիթը կամ Միհրանը պայքարում էին ինչ-որ ձայներ ստանալու համար, այժմ նրանք ամենաշատ շրջանառվող, ամենակոմերցիոններից են, և դա այն դեպքում, երբ նրանք, եթե մասնակցում են ինչ-որ հարսանիքի կամ միջոցառման, պետք է վարձատրվեն բավականին մեծ գումարով: Երգչուհի Նանան ներկայում մեկ ամսում ստանում է մոտ 20-30 հրավեր` մասնակցելու այս կամ այն միջոցառմանը, և ոչ միայն Հայաստանում, սակայն պրակտիկորեն բոլոր հրավերներն ընդունելը հնարավոր չէ: Հավելեմ` երգչուհին կատարում է բավականին թանկ գներով, օրինակ` Նանայի 2 երգ կատարելու գումարով կարելի է հրավիրել մոտ 5-6 թվանոց աստղերի: Արմենչիկի մասին խոսելիս կարելի է ասել միայն, որ ամենակոմերցիոնն է և ամենաթանկերից մեկը: Արմենչիկը համարվում է բոլորի սիրելին` անկախ նրա երաժշտության որակից:
Նշված աստղերի մասին հնչում են բազմաթիվ վատ և լավ կարծիքներ, նույնիսկ երբեմն ծիծաղելի, բայց դրան զուգահեռ նրանք ամենաշատն են սպառվում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել