Պատգամավորների թվի ավելացումը միլիոններ է նստել մեզ՝ հարկատուներիս վրա, սակայն այս պարագայում էլ Ազգային ժողովի բյուջեն չի բավարարում: Խորհրդարանը կառավարությունից հավելյալ գումար է ուզում: Պարգևավճարների, աշխատավարձերի և այլ ծախսերի համար ԱԺ-ին մոտ 1 միլիարդ դրամ է տրվելու, որից 183 միլիոն դրամը՝ ԱԺ նախագահի արտերկիր այցերի ավելացման նպատակով։

Տարօրինակ է, որ իշխանությունները խնայողություններ անելու լույսի ներքո կրճատում և օպտիմալացնում են մի շարք նախարարություններ և այլ պետական հիմնարկներ, իսկ մյուս ձեռքով՝ պարգևատրում ԱԺ-ին հսկայական գումարով։ Եթե արդար դատենք, ապա ԱԺ-ի մոտ 80 տոկոսին կարելի էր կրճատել, քանի որ բարձրագույն օրենսդիր մարմնում են հայտնվել քայլարած և օրենսդիր գործունեությունից ընդհանրապես պատկերացում չունեցող անձինք, որոնց համար պատգամավորի աշխատավարձը երազանքների թոշակի նման մի բան է, երբ գործ չանելով առատորեն վարձատրվում են։

Փաստորեն, կրճատումներ և օպտիմալացումներ անել պետք է այնտեղ, որտեղ իշխանությունները շահեր չունեն, թքած, թե ինչ կլինի մյուս հազարավոր հասարակ քաղաքացիների հետ։ Իսկ այնտեղ, որտեղ հարցը վերաբերում է իշխանությունների մաշկին, ապա կրճատելու և օպտիմալացնելու փոխարեն պետք է շռայլորեն վարձատրել՝ կապ չունի, թե ինչ արդյունավետությամբ են գործում։

Եթե այս գործելակերպը շարունակվի, ապա Փաշինյանի գլխավորած իշխանությունը վերածվելու է անճոռնի ճուտիկի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել