Նախ և առաջ ծանոթացեք այս նյութին, որը ԳՄՕ-ների և սննդային թունավորումների մասին է: Հիմա ներկայացնեմ իմ կարծիքը ԳՄՕ-ների մասին: ԳՄՕ-ները այսօր լայն տարածում ունեն աշխարհում: Մեր ուտելիքի գերակշիռ մասը իր մեջ պարունակում է ԳՄՕ: Ըստ իս` ԳՄՕ-ն ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը: ԳՄՕ-ների օգտագործումը առաջացնում է չարորակ ուռուցքներ և այլն, սակայն եթե ԳՄՕ-ն չլիներ, ապա շատ հնարավոր է, որ մենք հիմա շատ քիչ ուտելիք ունենայինք: Սակայն ինձ համար բնական աճեցված մրգերը, որոնք գենետիկորեն մոդիֆիկացված չեն, ավելի համեղ են, քան ճիշտ հակառակ մրգերը: Ես կարծում եմ, որ ԳՄՕ-ն իրենից լուրջ վտանգ չի կարող ներկայացնել, եթե մենք չափը չանցնենք, այսինքն՝ ԳՄՕ պարունակող սնունդ օգտագործենք հնարավորինս քիչ: ԳՄՕ-ից որոշ չափով պաշտպանվելու միջոցը միայն սնունդ արտադրող ընկերություններին ստիպելն է, որ սննդամթերքի վրա նշեն, թե արդյո՞ք այն պարունակում է ԳՄՕ, թե՞ ոչ, իսկ եթե այո, ապա որքան է պարունակում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել