Թիթեռները չեն կարողանում թռչել երկրաշարժի ժամանակ: 

Խնձորն ավելի լավ է օգնում արթնանալ, քան սուրճը:

Իսկ դուք գիտե՞ք, որ որ մարդկանց 90 տոկոսը չի նկատում նախադասության սկզբում գրված «Որ»-ի կրկնությունը:

Առաջին մուլտհերոսը հայտնվել է 1910թ.-ին:  

Վատ լուսավորության կամ համակարգչի էկրանից կարդալու դեպքում ամենեւին էլ չի վատանում տեսողությունը:    

Առաջին դոմեյնը (Symbolics.com) գրանցվել է 1985թ. մարտի 15-ին: Այն մինչեւ այսօր օգտագործվում է:

Կիբերֆոբիան համակարգչից օգտվելու վախն է:  

Ճապոնիայում փողոցները անուն չունեն: 

Սպիտակ գինին ժամանակի ընթացքում մգանում է, իսկ կարմիր գինին` բացանում: 

Ադոլֆ Հիտլերը բուսակեր է եղել: 

Շանհայում անօրինական է կարմիր մեքենա ունենալը: 

Մեկ գրամ ոսկուց կարելի է 3.5 կմ. հաղորդալար ստանալ: 

Ամսական մոտավորապես 10 հազար թռչուն հարվածում է պատուհանին: 

Անտարկտիդան անապատ է:

Ջոնի Դեփը երբեք չի նայում իր մասնակցությամբ ֆիլմերը:

Կիպրոսում Ձմեռ պապին Վասիլի են ասում:

Ամերիկացիների 40 տոկոսը ատամնաբույժի մոտ չի եղել:

Ֆլեշ մոբին դիտողի կարգավիճակում ներկայացող մարդկանց ասում են պինգվիններ:

Կարմիր գույնի շապիկ կրող ֆուտբոլիստների հաղթելու հավանականությունն ավելի մեծ է: 

Թաթի մեջ եղած գծերը անհրաժեշտ են բռունցք անելու եւ իր բռնելու համար:

Իտալիայի բանկերից մեկում որպես գրավ ընդունվում է ռեջանո տեսակի պանիր:

Շոգից մահացող մարդկանց թիվը մինչեւ 2100թ. կկրկնապատկվի:

Facebook-ում գրանցվածների 10 տոկոսը մարդիկ չեն:  

2030թ.-ին Հնդկաստանն ավելի շատ բնակչություն կունենա, քան Չինաստանը: 

Ջուրը հոսանք չի փոխանցում:

1816թ. Հյուսիսային կիսագնդում ամառ չի եղել: 

Սապֆիրն ու ռուբինը նույն քարն են: 

Ethernet-ի հայտնագործողը` Ռոբերտ Մետկալֆը, հայտարարել է, որ կուտի իր խոսքերը, եթե 1996թ. ինտերնետը չմահանա: Եվ կերավ:

Գրավիտացիոն գնացքի միջոցով մենք կարող էինք աշխարհի ցանկացած կետին հասնել 42 րոպեում:

Մայիսի 3-ը մամուլի ազատության օրն է:

Ռեփեր PSY-ի նոր տեսահոլովակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: 

Էստոնիայի բնակիչների 90%-ը կապուտաչյա է:

Ազատության արձանը իրականում Նյու Յորքի տարածքում չէ գտնվում:

Նախկինում փոթորիկները կոչել են քաղաքական վատ գործիչների անունով:

Գրիմ եղբայրների հեքիաթներից մեկը ավարտվում է «Եւ բոլորը մահացան» բառերով:    

Facebook-ում մեկ րոպեում ուղարկվում է 204 միլիոն նամակ, նայվում է 6 միլիոն էջ, իսկ Youtube-ում միացվում է 1 միլիոն 300 հազար տեսանյութ: 

Վարունգը ոչ թե բանջար է, այլ մրգի տեսակ:

Սկյուռիկները մոռանում են, թե որտեղ են պահել իրենց պաշարի կեսը:

Սթիվեն Հոքկինգը կազմակերպել է «Երեկույթ ժամանակի ճանապարհորդների համար», որին հրավիրել է մահացած մարդկանց:

Հնդկացի Ջադավ Պայնենգը միայնակ աճեցրել է 550 հեկտար անտառ:

Արեւի էներգիան բավական է 5 միլիարդ տարվա համար:

Բարձր IQ ունեցող երեխաները ավելի հաճախ են թմրանյութ օգտագործում:

Եթե հաճախ խմեք լիմոնով թեյ, հնարավոր է հազվադեպ հանդիպող ոսկորային հիվանդություն ձեռք բերեք:

McDonalds-ի առաջին հաշվապահը սկզբում աշխատել է անվճար, իսկ հիմա նա ունի 28 միլիոն արժողությամբ բաժնեմաս: 

Գազավորված քաղցր ըմպելիքները տարեկան 180.000 մարդու մահվան պատճառ են դառնում: 

«Սեւ թռչնակ»` քարե ջութակ, որի վրա հնարավոր է նվագել:

Երկրաշարժերը ջուրը վերածում են ոսկու:

Բանտից ուղղաթիռով փախուստների 73 տոկոսը հաջող է անցել: 

Կապիկները կարողանում եմ լավը վատից տարբերել:

Վաշինգտոնի ամեն 19-րդ բնակիչը փաստաբան է:

Երաժշտությունը մարդու ուղեղին այնպիսի հաճույք է պատճառում, ինչպիսին սեքսը:

ԱՄՆ-ում օրական 35.000 մարդ մահանում է գրիպից:

Աշխարհում գոյություն ունեն մոտավորապես 6700 տարբեր լեզուներ:

Ինտերնետային առաջին գովազդը դրվել է 1994 թվականին: 

Հիտլերը Եվրոպայում վեց անգամ ավելի շատ լագեր է կառուցել, քան ասվում էր ժամանակին:

Աշխարհի ամենատարեց կինը 114-ամյա Միսաո Օակավան է:

Պեսիմիստներն ավելի երկար են ապրում, քան` օպտիմիստները:

Մեսսիի, Ռոնալդուի ուղեղները կարող են շատ արագ հասկանալ ուրիշ ֆուտբոլիստների խաբեությունը խաղի ժամանակ: 

Չինգիզ Խանի ավերիչ արշավանքներից հետո Իրանի բնակչությունը կարողացել է վերականգնվել միայն 20-րդ դարի սկզբին:

Աշխարհում ավելի շատ վաճառվում է Рубик кубик, քան iPhone:

Mozzila firefox-ի լոգոյի վրա պատկերված է ոչ թե աղվես, այլ պանդա:

Մարդկանց ընդամենը 2 տոկոսն ունի կանաչ աչքեր:

Տղամարդկանց 43 տոկոսը արտասվել է սիրո պատճառով:

Ամենակարճ կանոնավոր ավիաթռիչքը աշխարհում ձգվում է ընդամենը երկու րոպե:

Եթե բժշկի խալաթ հագնեք, ապա ավելի լավ կմտածեք: 

Քնի պակասը կարող է փչացնել Ձեր անձնական կյանքը:

Իսլանդիայում կա դպրոց էլֆերի համար:

Ժամանակակից դաջվածքի սարքը հայտնաբերել է Թոմաս Էդիսոնը:

Գերմանիայում բանտից փախուստը օրենքի խախտում չէ:

Սուրճից հնարավոր է թեյ եփել:

Մանուկ հասակում ռեփեր Էմինեմի ականջներն այնքան մեծ են եղել, որ ընկերները Միկի են անվանել նրան: 

Փետրվարի 14-ին Սաուդյան Արաբիայում արգելվում է գնել կամ վաճառել կարմիր գույնի որեւէ բան:

Կրիպտոմնեզիան հիշողության կորստի ձեւ է, որի ժամանակ ուրիշի գաղափարները թվում են սեփական:

Տեսողական հիշողություն գոյություն չունի: 

Android համակարգի կանաչ ռոբոտի անունը Էնդի է: Ի պատիվ Էնդի Ռուբինի, ով OC-ի ստեղծողներից մեկն է:

Աշխարհի ամենաթանկ շունն արժե 1.500.000 $: Տիբեթյան կարմիր մաստիֆ ցեղատեսակի շան անունը Big Splash է: 

Հայտնի Աբբա խմբի «Happy New year» երգը սկզբում անվանվել է`«Daddy do not get drunk on Christmas day»: Թարգմանաբար նշանակում է՝ «Հայրի՛կ, չհարբես Ամանորին»:

Նորվեգիայում եկամտահարկը դեկտեմբերին երկու անգամ իջեցվում է, որպեսզի մարդիկ կարողանան ավելի շատ նվերներ գնել:

Snoop Dog-ը ցանկացել է վարձակալել մի ամբողջ քաղաք Լիխտեյնշտեյնում` տեսահոլովակ նկարահանելու համար: 

Մինչ 20-րդ դարի սկիզբը չինացի արիստոկրատները իրենց ատամները ներկել են սեւ գույն:

Կալանավորման ամենաերկար ժամկետը ստացել է փոստատարը` 384912 տարի: Նա չի փոխանցել հասցեատերերին ավելի քան 43.000 նամակ:

«Jack Daniels»-ի հիմնադրի` Ջեք Դանիելի վերջին բառերն են` «եւս մեկ բաժակ խնդրեմ»:

Աշխարհի ամենաերկար բառն արտահայտելու համար հարկավոր է երեք ու կես ժամ: 

Աշխարհի ամենաերկար ֆիլմի տեւողությունը 48 ժամ է: Այն սյուժե չունի եւ նկարահանված է «Undergraund» ժանրի մեջ:

Պատանիները, ովքեր Smartphone են օգտագործում, ավելի հաճախ են sex-ով զբաղվում: Այս եզրակացությանն են եկել հարավային Կալիֆորնիայի գիտնականները:

Հին հունարենում գոյություն չի ունեցել «կապույտ» բառը, իսկ երկնքի գույնը կոչվել է «բրոնզագույն»:  

Գոյություն ունի կղզի, որը գոյություն չունի: Այն գտնվում է (էր) Կոռալլյան ծովում:

Ամենաերկար կոման տեւել է 42 տարի: 

Մեքսիկայի պաշտոնական անվանումը` Մեքսիկայի Միացյալ Նահանգներ:

Աշխարհի 80 տոկոս անտառները այս պահի դրությամբ արդեն վերացվել են մարդկության կողմից:

Հարվարդի ուսանողները բրդուճ են բաց թողել տիեզերք:

Նիդերլանդներում ստեղծել են ինքնավերականգնվող բետոն:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ սիրահարվում են երրորդ ժամադրությունից հետո, իսկ կանայք` 14-րդից հետո:

«Կայֆ» բառն առաջացել է արաբերեն «քեֆ» բառից, որ թարգմանաբար նշանակում է` «անգործության ժամանակն է»:

1923 թվականին ծնված տղամարդկանց 80 տոկոսը մահացել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ:  

«Լուսնային քայլվածք»-ի հեղինակը Մայքլ Ջեքսոնը չէ:

Հին ժամանակներում սեւ բիբարը արժույթ էր:

Chupa Chups-ի լոգոյի հեղինակը աշխարհահռչակ սյուռեալիստ Սալվադոր Դալին է:

Հին ժամանակներում դաջվածք անում էին ստրուկները:

Մեծ Բրիտանիայի թագուհին անձնագիր չունի:

Բրիտանուհի Օստին Քեթլը փոխել է իր անունը` դառնալով` Ես ատում եմ Թոմաս Քուկ ընկերությանը եւ նրա գործընկերոջը` Բիգ Շոթին, քանի որ նրանք հիմարեցնում են մարդկանց:

Ռուսների 90 տոկոսը չի հավատում հեռուստատեսային գովազդին:

Ալբերտ Էյնշտեյնը չէր հավատում աստվածաշնչային Աստծուն:

Սարսափ ֆիլմերը օգնում են նիհարեցմանը:

Եթե հրաժարվեք ծխախոտից, ապա Ձեր կյանքը կերկարի 10 տարով:

Հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելը առաջարկում էր որպես «ալո» օգտագործել «Էհոյ!»-ը: Այն ծովայինների բարբառից է եւ նշակում է` տախտակամածի վրա կանգնած մարդ:

Բամբասկոտությունը կարելի է հոգեբանորեն բացատրել. հայտնի է, որ երկու մարդկանց միջեւ քննարկումը` երրորդի մասին, ավելի է մոտեցնում բամբասկոտներին:

20-րդ դարում ստորջրյա նավերի կառուցման փորձեր է կատարվել:

Ամենաերջանիկ մարդիկ էգոիստներն են:

Գիշերային թիթեռնիկները թռչում են լամպի շուրջը երկրաչափական օպտիկայի օրենքի պատճառով:  

Ատամը կարող է աճել քթի մեջ:

Դելֆինները քնում են միայն ուղեղի մեկ կիսագնդով:
 
Ջուլա Աբդուլան ձեռքերը լվանում է օրը 300 անգամ, իսկ գլուխը` 25:

Հնդկաստանը սպամ ուղարկող երկրների մեջ առաջատարն է:

Իսպանացի թագավոր Ֆիլիպ IV իր կյանքի ընթացքում մարդկանց վրա ծիծաղել է երկու անգամ, քանի որ ծիծաղը համարվել է թագավորությանը ոչ վայել պահվածք:

Խանութներում հնչում է դանդաղ երաժշտություն, որպեսզի Դուք երկար մնաք այդտեղ, իսկ Fast food-ի վայրերում հնչում է ակտիվ երաժշտություն, որպեսզի Դուք արագ ազատեք սեղանը:  

Ըստ ՕՕՆ-ի` մինչեւ 2050 թվականը 20 տոկոսով կնվազի Գերմանիայի, Իտալիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի բնակչության թիվը:

20-րդ դարի սկզբին հոգեբան Սկիները առաջարկում էր երեխաներին մեծացնել հատուկ տուփերի մեջ:

«Դոլար» բառը առաջացել է  «Талер» բառից, որը եղել է գերմանական կոպեկ: Այն գոյություն է ունեցել մինչեւ 18-րդ դարը:

Քաղցը եւ քնելու պակասությունը վատ տրամադրության պատճառ են: 

Աշխարհի ամենաերկար ցանկապատը Ավստրալիայում է:

Կանադայում արտադրում են տոմատի գինի:

Ուրուգվայի նախագահը աշխարհում ամենաաղքատ նախագահն է:

Louis Vuitton ընկերությունը չվաճառված պայուսակները այրում է:

Չղջիկները տեսնում են մարդկանց արյունատար անոթները:

Տղամարդիկ կանանցից շատ են ստում:

Քնած գեղեցկուհու սինդրոմը նյարդային խանգարման հետեւանք է, որի ժամանակ մարդը քնում է:

Հնդկաստանում կա «Հիտլեր» անունով շորի խանութ:

Գազարը սկզբում մանուշակագույն է եղել, իսկ նարնջագույն գազարը արհեստական աճեցվածն է:

1991 թվականի սեպտեմբեր 21-ին Հայաստանը անկախացավ:

Մարդն ունի երկու ուղեղ` մեկը գլխում է, մյուսը` ստամոքսում:

Գիտնականների համոզմամբ, եթե հատուկ քայլեր չձեռնարկվի, ապա 4 տարի անց Արկտիկայում սառույց չի լինի:

Ագռավները միակն են, մարդկանցից հետո, ովքեր կարողանում են գտնել պատճառահետեւանքային կապ:

Եթե Ձեր վախը արտահայտեք բարձրաձայն, ապա հնարավոր է ազատվել նրանից:

Լորդ Բայրոնը Քեմբրիջում ապրել է արջի հետ:
 
Չինաստանում դատապարտյալը կարող է վարձել մարդու, ով իր փոխարեն կնստի բանտում:

Երկուշաբթի օրերին մարդն արդյունավետ աշխատում է իր աշխատաժամի 3.5 ժամը: 

Ատոմը հնարավոր չէ տեսնել:
Իտալիայում Mickey Mouse-ը հայտնի է եղել որպես Տոպոլինո. դրա համար է, որ 1932-1949 թվականների կոմիսքներում հենց այդ անունն է օգտագործվել:
Sponge Bob-ը մուլտֆիլմում վարորդական իրավունք չի ստացել ավելի քան մեկ միլիոն անգամ. 39-ը`  «Նավակե դպրոց» - էպիզոդում, 57-ը` «Մինչեւ արցունքները հասցրած» - ում, եւ 1 258 058 անգամ`  «Տիկին Պաֆ, դուք հեռացված եք» -ում:

Երկնքում աստղերն ավելի շատ են, քան մինչեւ հիմա ապրած բոլոր մարդկանց ուղեղի ծալքերն իրար միացրած: 
Twitter-ում ամենաշատը կարդում են Lady Gaga-ին` 26 823 122 ընթերցող:
Այն ժամանակ, երբ մենք կմահանանք, մեզանից շատերը 25 տարի կանցկացնեն երազում, իսկ դրանից 6 տարին երազ է տեսնում:


Բացասական էներգիան ավելի է ազդում, քան դրականը:

Աշխարհի ամենթանկ պետհամարանիշը արժեցել է 14 միլիոն դոլար: Այն բաղկացած է եղել մեկ թվից` 1:

Մաթեմատիկոս Աբրահամ դե Մուավրը կարողացել է ճիշտ գուշակել իր մահվան օրը:

Continuum ամսագիրը, որը ժխտում էր ՍՊԻԴ-ի գոյությունը, փակվել է այն ժամանակ, երբ աշխատակիցներից երեքը մահացել են այդ հիվանդությունից:

Հնդկաստանում կլինի աշխարհում առաջին McDonalds-ը` նախատեսված բուսակերների համար:

Սթիվեն Բլումբերգ` աշխարհում եւ պատմության մեջ մեծագույն գրքի գող:

Կորություն ունեցող բաժակից գարեջուրն ավելի շուտ է թափվում, քան ուղիղ բաժակից: 

Ֆուտբոլում ամենախոշոր հաշիվը եղել է 149:0

Ժամանակին պինգվիններն ունեցել են նույն հասակը, ինչ մարդիկ:

Ագռավները կարող են մարդուց վրեժ լուծել:

Առաջներում կակաոն վաճառվել է դեղատներում, որպես բուժիչ դեղամիջոց: 

Էլեկտրական աթոռը ստեղծվել է ատամնաբույժի կողմից:

Հիտլերի մայրը ցանկացել է երեխային աբորտ անել, բայց բժիշկներն արգելել են:

Ալբերտ Էյնշտեյնը երբեք չի հիշել իր հեռախոսահամարը:

Ջորջ Բուշն ու Հյու Հենֆերը (PlayBoy) եղբայրներ են:

Չերչիլը ծնվել է ակումբում` կանացի զուգարանում:

Ok-ը աշխարհում ամենատարածված բառն է:

Guinness-ը ամեն օր վաճառում է 7 միլիոն բաժակ գարեջուր:

Մարդկության առաջացման գրքի համաձայն`, հավը եղել է ձվից առաջ:

4-ամյա երեխան օրական տալիս է 400 հարց:

Մետրո Գոլդվին Մայերի լոգոտիպի առյուծը սպանել է իր մարզչին նկարահանման հաջորդ օրը:

Խաղային ատրակցիոնների այգում մահացու դեպքերից հետո ավելանում է այցելուների թիվը:

Լուսնի վրա կա գոլֆի երեք գնդակ:

Կեղտոտ ձյունն ավելի արագ է իջնում, քան սպիտակը:

1111111 х 1111111 = 1234567654321   

Լեոնարդո դա Վինչին Մոնա Լիզայի շրթունքները նկարել է 12 տարի:

Անհնար է աչքերը բաց փռշտալ:

Սեքսը կարող է ամնեզիաի պատճառ հանդիսանալ:

Երաժշտությունը ստեղծում է արհեստական էվոլյուցիա:

Սալվադոր Դալին  իր սյուր ռեալիստական նկարները ստեղծելիս օգտագործել է հատուկ մեթոդ:

Կա կարծիք, որ Փոլ Մքարթնին մահացել է 1966 թվականին, եւ իրեն փոխարինել է նմանակը:

Աշխարհի ամենամեծ ճագարն ունի 1 մ 20 սմ հասակ:

Գոյություն ունի հիվանդություն, որը մարդու մարմինը վերածում է հեղուկի եւ գազի:

Մարդու արյունը կարող է լինել կանաչ գույն:

Եթե դուք չիպսի տոպրակը բացեք ներքեւից, այլ ոչ թե վերեւից, այն ավելի համեղ կլինի: 

Պատահում է այնպես, որ փղերը մահանալուց հետո կանգնած են մնում:

Մերելին Մոնրոյի IQ-ն ավելի բարձր է եղել (168), քան Էյնշտեյնինը (160):

Աշխարհի ամենահին ռեստորանը 1200 տարեկան է:

Սոլյարին 75 տոկոսով ավելացնում է մաշկի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:

Այս տարի նկարված նկարների 20 տոկոսը հայտնվում է Facebook-ում:

Մեղրը դարերով չի փչանում:

Շոգը մարդկանց դարձնում է զգայուն եւ ագրեսիվ:

Եթե դուք նյարդայնացած եք, ապա մի փորձեք հաշվել մինչ 10-ը. դրանից ավելի եք բարկանում:

Առաջին մարդը, ով Twitter-ում օգտագործել է «@», եղել է Ջոն Հիկսը` Firefox լոգոտիպի դիզայները: 

Ձեր աջ ականջն ավելի լավ լսում է խոսքը, իսկ ձախը` երաժշտությունը:

Պսակադրության ժամանակ համբուրվելու ավանդույթը առաջացել է հին ժամանակերից: Ըստ ավանդության` համբուրվելով ամրացվում էր պայմանագիրը:

Գիտնականները պարզել են, որ մարդիկ իրենց գերագնահատում են: Շրջապատի մարդկանց կարծիքով` մենք այդքան էլ լավը չենք, որքան մեզ է թվում:   

Օլիմպիական բոլոր լողորդները միզում են լողավազանի մեջ:

Նստակյաց կյանքը չի բերում ճարպակալության: 

«Քնած գեղեցկուհին» ֆիլմի բնօրինակում բռնաբարվել է արքայազնի կողմից եւ մինչ արթնանալը ծննդաբերել է երկու երեխա:

Ձեր ուղեղն ավելի ակտիվ է քնած ժամանակ, քան հեռուստացույց դիտելիս:

Համարվում է, որ ցանկացած պահի բնակչության 0.7 տոկոսը հարբած է:

5 մարդուց երկուսն ամուսնանում են իրենց առաջին սիրեցյալի հետ:

Պատմության մեջ ամենակարճ նամակագրությունը եղել է գրող Վիկտոր Հյուգոյի եւ իր խմբագրի միջեւ: Հյուգոն սպասելով իր աշխատանքի դիմաց տրվելիք հոնորարին, գրել է` «?», եւ խմբագրի կողմից ստացել` «!» պատասխանը:

Smartphone ունեցողների 30 տոկոսը երբեք ծրագրեր չի ներբեռնել:

Տպիչների համար նախատեսված թանաքն ավելի թանկ է, քան մարդու արյունը:

Լեո Ֆենդերը, ով ստեղծել է Ֆենդեր կիթառի տեսակը, կիթառ նվագել չի իմացել:

Աչքի բիբը կարող է ընդլայնվել 45 տոկոսով, երբ նայում եք նրան, ում սիրում եք:

 

Աղբյուրը` Factroom.ru
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել