Ռուսական արտադրության ինքնաթիռ․․․ Մերոնք էսօր հատուկ նշեցին թիվիով, որ էդ անտեր ժեշտից լագյանը Հայաստան չի գալիս։ Միլիարդներ ծախսեցին, հաստատ էլի փող կերան, ինչպես Սովետի ժամանակ (այսինքն՝ էնտեղ հա էլ Սովետ ա), ու արդյունքում ստացան թռչող ունիտազ, որի թռիչքներն, ի դեպ, ՉԵՆ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ, թեև մարդիկ մասսայաբար հետ են հանձնում էդ «Սուխոյ» կոչված ռեակտիվ դագաղի տոմսերը։ Բարձրագույն ղեկավարությունը պոզերը տնկել ա ու հետ քայլ չի անում․ չեղած անունն են փրկում իրենց քաքոտ բրենդի։

Անիվը նստելուց մտել ա թևի մեջ ու բռնկվել ա․․․ Ի՞նչ իրավունք ունի անիվի մեխանիզմը՝ շտանգեն, մտնի թևի մեջ։ Մեղավորներն անմիջապես ճարվեցին․ իհարկե, եղանակը, կայծակն ու վատ օդաչուները։ Տեղում հերքվեց կայծակի տարբերակը։ Մասնագետ չեմ, բայց Յութուբում լիքն են կադրերը, որոնցում կայծակը խփում ա ինքնաթիռին, բայց վերջինիս ոչինչ չի լինում․ ինքնաթիռները վաղուց սարքում են էնպես, որ դրանից չտուժեն։ Բայց երևի ոչ «Սուխոյը»․․․

Սովորաբար միշտ օդաչուներին են մեղադրում ավիավթարների ժամանակ, որովհետև նրանք էլ են մեռնում նման դեպքերում։ Էս անգամ չեն մեռել, դժվար կլինի գլխներին սարքելը: Բայց անզեն աչքով էրևում ա՝ դիմացից իջնող մարդիկ, փոխանակ արագ ազատեն ինքնաթիռը հետևից էկողների համար (իսկ վառվում էր հետևի մասը), ընկած իրենց ՎԵՇԵՐՆ էին հանում ու դրանով ուշացրին հետևից էկողներին, դարձան նրանց մահվան պատճառ։ Էդ արդեն ինքնաթիռի անձնակազմի մեղքն ա բացահայտորեն․ պիտի ստիպեին դիմացում նստածներին, տո պիտի տփելով հանեին ինքնաթիռից ու չթողնեին, որ դրանք իրենց բագաժները վերցնեն ու նոր ազատեն սալոնը։

ՀԳ․ Էս էլ որպես մեռածների դագաղի վերջին մեխը․ համացանցում նյութ ա դրած՝ Շերեմետևոյում մի քանի հոգի, նայելով պատուհանից, ծիծաղում են այրվող ինքնաթիռը տեսնելով ու ապուշ կատակներ են անում։ Ասում են՝ Շերեմետևոյի աշխատակիցներն են, չգիտեմ․․․ Բայց որ ռուս են, բացահայտ ա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել