Առաջարկում եմ կառավարությանը, որ ինչ եռանդով բարձրացվում է չինովնիկների աշխատավարձը, նույն եռանդով էլ ստիպեն մասնավորին, որ համարժեք աշխատավարձ տրամադրեն իրենց աշխատողներին: Եթե չգիտեն, ապա ես մի քանի տասնյակ առաջարկներ ունեմ․

- Աշխատավարձի բարձրացում, 
- Արձակուրդի տրամադրում,
- 13-րդ աշխատավարձի պարտավորեցում: 

Այս վերը նշվածը չնչին է այն բանի դիմաց, ինչ որ պետությունը տրամադրում է չինովնիկներին: Նույն տեսախցիկներով կարող են հետևել՝ արձակուրդ գնացե՞լ է արդյոք աշխատողը, թե՞ ոչ... Սա միայն մի կետով, իսկ այդ կետերը մի քանի տասնյակի են հասնում: 

Բոլորն էլ քարտ ունեն, ու թող պարտավորեցնեն քարտով ցույց տալ, բացի այդ՝ դրանով կերևա՝ տվե՞ց ավել, թե՞ չէ: 
Մի խոսքով՝ մասնավորին էլ պարտավորեցրեք աշխատավարձ բարձրացնեն, կամ դուք ուղղակի մի արեք բաներ, որոնք կբևեռացնեն աշխատավարձերի չափը, մեկը 100 000, մեկը 1 000 000 չլինի: Նվազագույնն էլ գոնե 150 000 դարձնեն:

Մանրամասն կանրադառնամ հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել